«ԵՍ ՄՈՏՍ ԲԱՆԵՐ ՈՒՆԵՄ ԳՐԱԾ, ԱՐՄԵ՛Ն, ԶԳՈՒՅՇ»
Արխիվ 12-16«ԵՍ ՄՈՏՍ ԲԱՆԵՐ ՈՒՆԵՄ ԳՐԱԾ, ԱՐՄԵ՛Ն, ԶԳՈՒՅՇ»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երեկվա խորհրդաժողովի ժամանակ իր զեկույցում նշեց. «Ազնվորեն ասում եմ` չի եղել մի քաղաքացի, որը սահմանադրական բարեփոխումներից հարցնի: Հասկանում եմ` քաղաքական ուժը կարող է օրակարգ բերի երկրի համար կարեւոր խնդիր, որը կարող է նույնիսկ հասարակության համար տեսանելի չլինել: Բայց այս պարագայում կողմ լինելով խորհրդարանական կառավարմանը` դեռեւս 90-ական թվականներից...»: Ու այստեղ «դդը՜խկ»` պարոն Մարտիրոսյանը ամբիոնից պատահաբար գցեց «Երկիր մեդիայի» միկրոֆոնը կամ էլ այն չդիմացավ վերջինիս հայտարարությանը: Մինչ Ա. Մարտիրոսյանը կփորձեր թափածները հավաքել, տեղից խոսեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` հիշեցնելով. «Ես մոտս բաներ ունեմ գրած, Արմե՛ն, զգույշ»: Մինչ Ա. Մարտիրոսյանը կշարունակեր ելույթը, Ռ. Հակոբյանը, կարծես թե, համոզեց Ա. Մինասյանին լռել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

