ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ «ՎՆԱՍԱԶԵՐԾԵՑ» ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
Արխիվ 12-16ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ «ՎՆԱՍԱԶԵՐԾԵՑ»
ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
«Ժառանգության» երեկվա խորհրդաժողովի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մինչ կպատասխաներ ընդդիմախոսներին` նշեց (հեգնանքով, թե լուրջ` մե՛կ Աստված գիտի, մե՛կ էլ հենց ինքը` Ա. Վարդանյանը). «Պատկերացրեք հանրապետության նախագահը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը կգտնվեր բոլորովին այլ տեղ»: Այս խոսքը կարծես շամփուրի պես խոցեց խորհրդաժողովը վարող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, ով սկսեց թարս-թարս նայել Ա.Վարդանյանին: Ելույթից հետո ՀՅԴ-ական պատգամավորին սպասվում էր քառյակում գործընկեր Ռ.Հակոբյանից դեղին քարտ` նամակի տեսքով: Ինչեւէ, եղածը եղած է, ու շատ հանգիստ ընթերցեց նամակը Ա. Վարդանյանը, որն էլ հետո անմիջապես վնասազերծեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մաս-մաս պատռելով այն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

