ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորագրով խորհրդաժողովին ներկա էին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այո, ներկա էին բոլորը, բացի Զարուհի Փոստանջյանից: Սա եւս փաստում է այն, որ ինչպես մամուլում է շրջանառվում, Ռ. Հակոբյանն ու ԱՄՆ-ից վերջերս ժամանած Զ. Փոստանջյանը իրար հետ լեզու չեն գտնում: Բայց հետաքրքրական է այն, որ անգամ Ր. Հովհաննիսյանի ներկայությունը չի ստիպել Զ.Փոստանջյանին ներկա լինել խորհրդաժողովին: Այնպես որ, մի բացակայությամբ երեք բոյկոտ արեց պայթյունավտանգ պատգամավորուհին` նախ չկարեւորեց իր իսկ կուսակցության կազմակերպած խորհրդաժողովը, եւս մեկ անգամ արհամարհեց «քառյակին», եւ, իհարկե, ձեռքի հետ էլ դեմ գնաց նաեւ սահմանադրական բարեփոխմանը: Չէ՞ որ ամերիկյան ուսումնառության ընթացքում միգուցե շատ գրքեր ու քաղաքական թրիլերներ կարդացած տիկին Փոստանջյանը այլեւս ցանկություն չունի կարդալ սահմանադրական բարեփոխման ծրագիրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

