ՙՙ«СЛАВНАЯ БЫЛА ОХОТА!

Արխիվ 12-16

«СЛАВНАЯ БЫЛА ОХОТА!

ՙՔառյակը՚ քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում կարող է հանգիստ գյուտ գրանցել` հեղինակային իրավունքների բոլոր կանոնների պահպանմամբ: Այսօր հավաքվելու են, որպեսզի որոշեն առաջիկա հանրահավաքի օրը եւ օրակարգը: Դասական տարբերակով հանրահավաքն ընդամենը միջոց է` որեւէ պահանջ տեղ հասցնելու, այսինքն` օրակարգը լինում է գլխանց, այնուհետ որոշվում են տեխնիկական պահերը` օր ու ժամ, տեղ, պարտականությունների բաշխում, ելույթների հերթականություն եւ այլն: Իսկ ՙքառյակում՚ ամեն ինչ թարս են որոշում` սկզբում որոշում են, որ պետք է հանրահավաք անել, նոր հետո կողմնորոշվում, թե ինչ պահանջով պետք է լինի հանրահավաքը, ում եւ ինչին` կողմ եւ դեմ: Դե ինչ, այս ձեւաչափի համար դա ամենեւին էլ վերջին քաղաքագիտական գյուտը չէ: Ժամանակին բոլորը գիտեին, որ քաղաքական ուժը լինում է կամ իշխանական, կամ ընդդիմադիր, ԲՀԿ-ն ինքն իրեն դեռ 2012-ից կոչեց այլընտրանք, ու որպեսզի ՙքառյակի՚ համար միասնական անուն մոգոնեն, շրջանառության մեջ մտավ արհեստածին ՙոչ իշխանական քաղաքական ուժեր՚ հասկացությունը:

ՄԵՂՔ ԷՐ ԹՌՉՆԱԿԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՀԱԿ-Ը

Եթե ՙԺառանգությունը՚ ու հատկապես ճղճղան Զարուհի Փոստանջյանը ազատորեն կարող են խոսել ամբողջական իշխանափոխության պահանջի մասին, ապա ՀԱԿ-ը ուզած-չուզած պետք է լեզուն ետ քաշի եւ մոռանա, թե ինչ է նշանակում պահանջել ՙավազակապետության կազմաքանդում՚: Պատճառը շատ պարզ է ու տրիվիալ: Գրասենյակ ունենալը, քարոզչամիջոցներ պահելը, ակտիվիստներին վարձատրելը կախում ունի միայն ու միայն ԲՀԿ առաջնորդի բարեհաճությունից ու առատաձեռնությունից: Լեւոն Ակոպիչը հո սեփական գրպանից գումար չի դնելու, իսկ ինչ վերաբերում է ՙքեռի Սեմի՚ կանաչ թղթադրամներին, ապա հիմա նույնիսկ գրանտածիծների պարագայում ժլատություն են անում, էլ ուր մնաց ՀԱԿ-ը, որի առաջնորդը հրապարակավ չի հայհոյում Պուտինին եւ հանդես չի գալիս ՙռուս զավթիչների՚ դեմ: Ուստի ամբողջովին ԲՀԿ-ի կցորդի վերածված ՀԱԿ-ը ուզած-չուզած պետք է հետեւի այն դիրեկտիվներին, որ մշակվում են ԲՀԿ գրասենյակում, իսկ եթե որեւէ բան հնչել է ԲՀԿ առաջնորդի շուրթերից, ապա դրան հակառակ` որեւէ բան ասել չի ստացվի: Իսկ ԲՀԿ առաջնորդը կոշտ հակաիշխանական հռետորաբանության ճանապարհը փակել է, քանզի իր վերջին հարցազրույցում դեռ մի բան էլ կոչ է արել կոտրել այն մշակույթը, որ նախկին նախագահներին հայհոյում են, եւ ուղղակիորեն ասել էր, որ չի կամենում որպեսզի Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո նրա հասցեին հնչի չարախոսություն: Երկրորդ տհաճ անակնկալը, որ ԲՀԿ առաջնորդը մատուցել է կցորդ ՀԱԿ-ին` դա պատրաստակամությունն է` սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկելու, երբ այն պատրաստ կլինի: Էլ ուր մնաց ԼՏՊ-ի կոշտ ժխտողականությունը եւ ցանկությունը` սահմանադրական հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի հեռացման հանրաքվեի: Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից դատելով` ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ համագործակցությունն էլ չի բացառում... Դե, պատկերացրեք կցորդի վերածված ՀԱԿ-ի վիճակը, եթե հանկարծ ԲՀԿ-ն վերադառնա իշխանական կոալիցիա, ինչը տեսականորեն բացառված չէ:
Այս պայմաններում ի±նչ է մնում ՀԱԿ-ին: Երկու բան. մեկը` փորձել մեկնաբանել ու բացատրել, թե իր խոսքով ինչը նկատի ուներ ԲՀԿ-ի առաջնորդը, հասնելով ընդհուպ կոնսպիրոլոգիական սխեմաների, երկրորդը` տարբեր մուտիլովկաներ եփել երկրորդ կարգի գործիչների, կայքերի ու ֆեյսբուքյան քննարկումների միջոցով:
Առաջինի օրինակը դեռ 2011-ին տվել էր ԼՏՊ-ն` իր ՙքաղաքագիտական վերլուծությունով՚, որն այս տարվա գարնանամուտին հասավ արդեն ԲՀԿ առաջնորդին ՙբուրժուա-դեմոկրատական հեղափոխության՚ առաջնորդի տիտղոս տալուն, իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա դրա վառ եւ տգեղ օրինակն էր ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի հայտնի խոսքը ԲՀԿ առաջնորդին ՙքաղաքական աղբանոց՚ կամ ՙքաղաքական ԱԽՔանոց՚ ուղարկելու վերաբերյալ:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՙԹե ինչ էր ուզում ասած լիներ ԲՀԿ առաջնորդը՚ թեմայով արտահայտվեց Լեւոն Զուրաբյանը, պնդելով, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ են բոլորը, բացի դաշնակներից, եւ ՙԻշխանությունների հիմնական բլեֆը սահմանադրական բարեփոխումների գործընթացում նոր Սահմանադրությունն ընդունելու գաղափարը սահմանադրական բարեփոխումների փոխարեն ներկայացնելու ձգտումն է՚: Ու զարգացնելով սեփական ֆանտազիան, այդ դժբախտագույն գործիչը եզրակացրեց. ՙԻսկ նոր Սահմանադրությունը քաղաքակիրթ երկրներում ընդունվում է կամ հեղափոխությունից հետո, կամ շրջափակումից ազատվելուց հետո, կամ էլ պատերազմում պարտվելուց հետո. Հայաստանում ոչ մի նման բան չկա: Հայաստանի իշխանությունները փորձում են երկիրը տանել ՙբանանային հանրապետությունների՚ ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր իշխանություն իր սահմանադրությունն է պարտադրում՚:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանին էլ վերապահվեց հանրությանը ՙքառյակի՚ առաջիկա հիմնական պահանջի մատուցումը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի պահանջի տեսքով: Հիշատակելով ոստիկանապետի` թեժ աշնանը սառը ցնցուղով պատասխանելու մասին հայտնի խոսքը, Մուսինյանը բավականին պաթետիկ ձեւով հայտարարեց. ՙԵթե փորձել են դրանով վախեցնել հասարակությանը, ժողովրդին փողոց դուրս գալու հեռանկարից, ասեմ, որ նրանք չարաչար սխալվում են, հիասթափեցնեմ՚:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՅՔԱՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ

Ե°վ ՙքառյակին՚, ե°ւ հատկապես ՀԱԿ-ին ՙնարնջագույն՚ քարոզչամիջոցները սկսեցին ձեռք առնել, թե գարնանը ՀՀ նախագահի հրաժարականի փոխարեն անցան վարչապետի հրաժարականի պահանջին, հիմա էլ ՙպլանկան՚ իջեցրել են մինչեւ ոստիկանապետ, վաղը կհասնեն թաղապետի, գյուղապետի ու վերջապես, ժէկի պետի մակարդակի:
Բայց իրականում պետք է արձանագրել մեկ այլ կարեւոր գործընթաց: Ընդդիմությունը վերջապես հրաժարվեց ՙամբողջական իշխանափոխության՚` ոչ մի տեղ չտանող եւ միայն բողոքավոր զանգվածներին հիասթափության ու հուսահատության հասցնող պահանջից եւ ընտրեց առավել կառուցողական ուղի` ջանքերը կենտրոնացնել կոնկրետ ոլորտի պատասխանատուի վրա: Այսինքն` վերջապես մեր երկրի ընդդիմությունը սկսեց անել այն, ինչը պետք է անի ընդդիմությունը` որպես այդպիսին, ցանկացած հասուն եւ կայացած քաղաքական համակարգում:
Անշուշտ, մեր փառապանծ ոստիկանությունը բազում թերություններ ունի, սակայն առաջին հերթին ՙքառյակը՚ կենտրոնացել է Վլադիմիր Գասպարյանի ՙհակահանրահավաքային՚ խոսքի վրա: Իսկ թե ինչ թաքնված շերտ կա այդտեղ` մեջբերենք ոստիկանապետի խոսքի մեկ այլ հատվածը. ՙԵս չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն, հակառակորդն էլ օգտվի դրանից: Բայց չտա Աստված, որ որեւիցե մեկն ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ իր սեփական փառասիրության կամ հարստության, ես չգիտեմ ինչ անուն տալ... ռեւանշիզմի եւ այլնի համար՚: Դե պարզ է, որ ոստիկանապետը ասում է, որ չի հանդուրժի Մայդան, փողոցային  անկարգություններ, բայց հատկապես ում ռեւանշիզմը նկատի ունի Վլադիմիր Գասպարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի±, Ռոբերտ Քոչարյանի, նրանց երկուսի միաժամանա±կ: Բնական է, որ այլեւս ՙանխախտ ախպերություն՚ դարձած առաջին եւ երկրորդ նախագահներին պետք է խոցեր ոստիկանապետի խոսքը, ու հասկանալի է, թե համապատասխանաբար ինչ շարժառիթ պետք է գոյանար ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մոտ: Բայց անկախ շարժառիթներից, ուզած թե չուզած, նույն ՙքառյակը՚ պետք է քննարկի ոստիկանական ոլորտի աշխատանքները առավել մանրամասն ու դա ներկայացնի հանրությանը:
Նույն ուզած-չուզածի հանգամանքը վերաբերում է եւ սահմանադրական բարեփոխումներին: Ու ծաղրական ձեւով դա ներկայացրել է ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը. ՙԻ¯նչ հաճելի է, որ մեր երկրում այսքան շատ են ՙսահմանադրագետները՚: Իրավիճակը հիշեցնում է ֆեյսբուքյան հայտնի ֆլեշմոբը` գուգլով փնտրած եւ հրապարակած 10 գիրք, որոնք իբրեւ թե կարդացել են, եւ որոնք իբրեւ թե ՙփոխել են՚ նրանց կյանքը: Տեսնես` ի±նչ ազդեցություն է թողել ձեզ վրա Սահմանադրություն ՙկարդալը՚: Նաեւ այն տպավորությունն է, որ նրանք իրար մարտահրավեր են նետում ֆլեշմոբին մասնակցելու համար եւ պատվով ընդունում այն: Ծիծաղելի է...՚: Ծիծաղելին ծիծաղելի է, բայց նույն ՙքառյակի՚ չորս կուսակցություններից երեքի պարագայում հենց նախընտրական ծրագրերում են ընդգրկված սահմանադրական բարեփոխումները, մասնավորապես նաեւ` անցումը խորհրդարանական կառավարման մոդելին: Ու այն պայմաններում, երբ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՙԺառանգության՚ ծրագրերում առկա դրույթները կյանքի է կոչում Սերժ Սարգսյանը, սեփական իսկ ծրագրերին տրամագծորեն հակառակվելը կլիներ անլրջության դրսեւորում: Միայն ՀԱԿ-ն է, որ այդպիսի ծրագիր չուներ եւ միշտ առաջնորդվում էր ՙսրանք քըխ են, մենք` պուպուշ՚ հիմնադրույթով:
Հիմա ինչպես են արձագանքել ՙքառյակի՚ կուսակցությունները: ԲՀԿ-ն թեեւ հայտարարում է, որ տնտեսական բարեփոխումն ավելի հրատապ է, քան սահմանադրականը, այնուամենայնիվ, իր ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ մասնակցելու է կոնկրետ բարեփոխման փաթեթի քննարկմանը: ՙԺառանգությունը՚ Ռուբիկ Հակոբյանի շուրթերով հայտարարում է, որ պատրաստ է բովանդակային քննարկումներին, եթե ՀՀԿ-ն ընդունի իրենց նախապայմանները` ընտրական օրենսգրքում 11 կետերի փոփոխություն, ընդդիմության մասին օրենք, գումարած դրան էլ` նախապայման, որ 2016 թվականի գարնանը Սահմանադրության ընդունումից հետո անցկացվեն համապետական ընտրություններ: Ինչ վերաբերում է դաշնակներին, ապա սահմանադրական բարեփոխումները նրանց թիվ 1 կետն են, եւ ՀՅԴ-ն դեռ մի բան էլ մեղադրանքներ է ներկայացնում ԲՀԿ-ին: Այսպես, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին վերցրել են համամասնական մանդատների 75% եւ մեծամասնական մանդատների 97%, եւ ըստ Վարդանյանի` հենց այս պատճառով ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին:
Հիմա ով մնաց այս գործընթացից դուրս: Ռոբերտ Քոչարյանը, որ արդեն իսկ սահմանադրական բարեփոխումը ժամանակավրեպ է հռչակել, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ՀԱԿ-ով, քանզի էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու, ու իջնելու նախադեպերն առանց այդ էլ շատ-շատ են, մեկ էլ ՕԵԿ-ը, որ իր փաստարկները կրկնում են Քոչարյանի փաստարկները: Ինչպիսի ճակատագրական զուգադիպություն եւ հեգնանք` ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ՕԵԿ-ին անվանել էր դավաճանալրտեսական կուսակցություն, իսկ այսօր Սահմանադրության փոփոխությունների մասին ՕԵԿ-ն ասում է գրեթե նույնը, ինչ Քոչարյանը:
Դե ինչ, մայդանները, հեղափոխությունները, ամբողջական իշխանափոխությունները եւ այլ ցնցումային բաները, կարծես թե, ամբողջովին դուրս մղվեցին քաղաքականության ռեալ դեմքերի բառապաշարից` մնալով սոսկ քաղաքագիտության տեսության շրջանակներում: Եվ դա լավ է, զի հաստատ ցանկացած նորմալ հային պետք է ոչ թե հզոր ցնցումներ, այլ` հզոր Հայաստան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում