ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ
Հոկտեմբերին տասին տեղի է ունենալու ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համատեղ հանրահավաքը: Քառյակի մյուս ուժը՝ՀՅԴ-ը, ինչպես եւ սպասելի էր, չի մասնակցելու, քանի որ օրակարգում դրված է նաեւ սահմանադրական բարեփոխումների հարցը: Փաստորեն, քառյակի պառակտման մասին խոսակցությունները աստիճանաբար հաստատվում են, եւ առաջին ծիծեռնակը ազդարարվեց եռյակի հանրահավաքով: ՀՅԴ-ի չմասնակցելը այս հանրահավաքին եւս մեկ անգամ վկայում է՝ դաշնակցությունը մի ոտքով իշխանությունում է հաշվի առնելով նաեւ Վահան Հովհաննիսյանի՝Գերմանիայում դեսպան լինելը, մյուս ոտքով՝ ընդդիմությունում: Ինչու չէ, մեկ էլ տեսար հանրահավաքը բեկումնային շրջադարձ առաջացրեց, իշխանափոխություն եղավ, բա իշխանության բարիքներից ու պտուղներից չօգտվե՞ն, ինչպես հին ու բարի ժամանակները, երբ ՀՅԴ-ը կոալիցիայի մաս էր: Հավանաբար, այդ երանելի ժամանակներին ավելի շատ անհամբեր սպասում է սոցապ նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ում գործունեության, չարաշահումների մասին ժամանակին խոսել է «Իրավունքը» եւ, հավանաբար, դա է պատճառը, որ առանց անհարմար զգալու ԱԺ ճեպազրույցների ժամանակ պրն Վարդանյանը հրաժարվեց մեր հարցադրմանը պատասխանել, որն առնչվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին: Ամենայն հավանականությամբ, ՝ դաշնակցությունը նորից իշխանության մաս է կազմելու, այդ պատճառով իշխանության համն ու հոտը հեռվից զգալով, դաշնակցական պատգամավորին այլեւս չեն հետաքրքրում իրենց գործընկեր կուսակցության՝ ԲՀԿ ղեկավարի տեսակետները: Հետաքրքրիր է, երբ ՀՅԴ-ը նորից իշխանության հետ կոալիցիա կազմի («Իրավունքը» մոտ մեկ ամիս առաջ գրել էր ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու հավանականության մասին -խմբ.) Աղվան Վարդանյանն էլ նորից զգա նախարարական պորտֆելի համը, նորից շարունակելու է «Իրավունքի» հարցերին չպատասխանե՞լ:
Սոնա Դավթյան

