«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԲԺԻՇԿԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՔՆՆԻՉԻՆ

Արխիվ 12-16

«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԲԺԻՇԿԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՔՆՆԻՉԻՆ

 

Ինչպես հայտնի է օգոստոսի  երկուսին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել էր 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը 4-րդ երեխան ծննդաբերելիս: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ կինը մահացել է պտղաջրային էմբոլիայից, նրա մոտ եղել է նաեւ սակավարյունություն: «Իրավունքի» հետ զրույցում Սյուզաննա Իսրայելյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ասաց, որ երեխան դեռ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է. «Երեխան չի կարողանում նորմալ սնունդը կուլ տալ: Զոնդով են կերակրում: Մնացած ամեն ինչը՝ քաշը, մյուս օրգանները նորմալ են»:

Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝  եթե դստեր մոտ սակավարյունություն է եղել, բժիշկները նրան արյուն ներարկել են, թե՞ ոչ:

Սյուզաննա Իսրայելյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ, սակայն  մեր զրուցակցի խոսքով՝բժիշկը՝ Արեն Գյոզալյանը,  քննիչին  չգիտես ինչու չի ներկայանում. «Քննիչն ինձ ասաց, որ պետք է ես արդեն գնամ բժշկի մոտ»:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արեն Գյոզալյանի հետ, սակայն   հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք՝ Հասմիկ Հովհաննիսյանը պնդում է՝ իր դստեր մահվան համար  պատասխանատու «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Արեն Գյոզալյանն է, ով ընդունել է  Սյուզաննայի երեխայի ծնունդը, կատարել համապատասխան բժշկական միջամտություն:

Սոնա  Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում