ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՂԲՈՐԸ ԵՎ ՀԱՐԵՎԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՂԲՈՐԸ ԵՎ ՀԱՐԵՎԱՆԻՆ
Օրերս Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հարբեցող եղբայրը դանակահարել է հարազատ եղբորը եւ հարեւանին: Այս մասին iravunk.com-ին ասաց Ագարակի գյուղապետ Վ. Խաչատրյանը:
Գյուղապետի խոսքով.
- Հարբեցող մարդ էր, խելոք, օյաղ ժամանակ իրենից նորմալ մարդ չկա, բայց, որ խմում ա ուրանում է ամեն ինչ: Որ ասեմ վեճ է եղել, էդ էլ չի եղել ախր, անկապ դուրս ա տվել, ախպերը մոտեցել, որ տուն տանի, հանել ա դանակը առանց երկար մտածելու հարվածել եղբորը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

