«ՕԵԿ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՐԻՐ Է ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐ

Արխիվ 12-16

«ՕԵԿ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՐԻՐ Է ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ». ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐ

 

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Ագրարարային համալսարան-ՕԵԿ  խնդրին,  ասաց, որ իր համար որպես Երեւանի բնակչի, վիրավորական է,որ կարող են ապօրինի շինարարություն իրականացնել մայրաքաղաքում:

Պրոռեկտորը հիշեցնում է  Ագրարային համալսարան-ՕԵԿ պատմությունը. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008-ին  «Օրինաց երկիր» կուսակցությանը տվել է  մի փաստաթուղթ,  ըստ որի՝ Ագրարային համալսարանի տարածքից   262  քմ  տրվում է իրենց: Զավեշտալին այն  է, որ նույն քաղաքապետը 2006 թ-ի մայիսի 6-ի  որոշմամբ ՕԵԿ-ի կողմից ապօրինի կառուցված կաթսայատունն ու ավտոտնակը  ճանաչում է  որպես ապօրինի կառույց և որոշում   կայացնում այն քանդել: Նույն քաղաքապետը 2006-ի օգոստոսի 15-ին չեղյալ է համարում իր նախորդ որոշումը: Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, քաղաքապետը որոշում է այդ ապօրինի կառույցները  ճանաչել պետական սեփականություն եւ հանձնել Ագրարային համալսարանին:  Դրա հիման վրա ՀՀ կառավարությունը  2006 թ-ի դեկտեմբերի 28-ին 1900 Ա որոշմամբ  որոշում է պետական սեփականություն ճանաչված  կառույցն անժամկետ եւ անհատույց   հանձնել  Ագրարարային համալսարանին հողի հետ:  Թվաց՝ ամեն ինչ ավարտվեց, սակայն ութ տարի անց՝ 2014-ին,  ՕԵԿ-ի հանձնարարությամբ բանվորները սկսեցին տանիքը քանդել:

-Պրն Էֆենդյան, Ձեր կարծիքով ինչու հիմա՝ութ տարի անց, ՕԵԿ-ն այդ քայլին դիմեց: Որեւէ պատճառ տեսնո՞ւմ եք:

-Իհարկե տեսնում եմ: Իրենք ութ տարի իշխանության մեջ  էին: Եթե ապօրինի գործողություն անեին, միանշանակ կասեին, որ  իշխանության մաս կազմող կուսակցությունն է ապօրինի քայլ անում: Հենց իրենք հերթական անգամ դարձան ընդդիմադիր, սկսեցին քանդել: Իրենց հիմա ձեռնտու է, որ իրենց  կպնեն, իրենց ցույց տան, իրենք էլ ասեն՝տեսեք, մենք ընդդիմադիր ենք,  դրա  համար  մեզ հետ այդպես են վարվում:

-Այսինքն՝ ՕԵԿ-ը «զոհի» կերպարո՞վ է հանդես գալիս:

-Իհարկե, այլապես  նման քայլ կաներ անցյալ տարի: Երկրորդ՝ շրջանառվող  լուրերի համաձայն՝ իրենցից ինչ-որ մեկը կամ կուսակցությունը ձեռք է բերել «Երեւան tv» հեռուստաընկերությունը և  պետք է ունենալ տեսագրությունների համար դահլիճ:

-Այս պահին որեւէ շինաշխատանք կատարվո՞ւմ է, թե ոչ:

-Դե հիմա, երբ շենքը  պատրաստ է, չգիտեմ՝ ներսում ինչ են անում: Երեւի ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում: Գիտեք, վիրավորական է, որպես Երեւանի բնակչի, որ չունենալով շինթույլտվություն, կարելի է կառուցել  շենք մայրաքաղաքում: Նման արտոնությունից,  կարծում եմ, ոչ ոք չի կարող օգտվել: Զոռբայությամբ  օրը ցերեկով, նաեւ գիշերը  կառուցեցին  շենք՝ չունենալով ոչ մի փաստաթուղթ: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ՕԵԿ-ին ապօրինի շինարարություն անելու համար: Ես ուղղակի մարդկային առումով չեմ հասկանում՝ ինչ հաճույք ստացան դրանից: Միայն նրա համար, որ խոսե՞ն  իրենցից, թեկուզ բացասական, բայց  խոսե՞ն: Կներեք, դա հարիր է շոուբիզնեսին, ոչ թե կուսակցությանը:

Մանրամասները՝տեսանյութերում

 

 

Համալսարանի հատակագիծը, որով երևում է, որ  համալսարանի տարածքի միայն 262 քմ-ն է պատկանում ՕԵԿ-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ագրարարային համալսարանի բակում օգոստոսի 13-ի բողոքի ակցիաներից մեկ օր առաջ՝օգոստոսի 12-ին, պրոռեկտորը Հովհաննես Մարգարյանին նամակ է գրում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոսստոսի 12-ին պրոռեկտորը  նամակ է գրել նաեւ ՀՀ ոստիկանապետին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում