ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԿՈՌԵԿՏ ԼԻՆԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԿՈՌԵԿՏ ԼԻՆԵԼ

 

ՀԱԿ վարչության անդամ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` առաջ ընկնելով իր կուսակից գործընկերներից, սեպ է խրել ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մեջ: Վերջինս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, ավելի ճիշտ փակել է աչքերն ու բացել բերանը. «Գուցե փորձենք, գուցե տեսենք` Գագիկ Ծառուկյանն իրո՞ք այն չէ, ինչ-որ մենք մտածում ենք, գուցե` Ծառուկյանը շատ ավելի լավ բան կանի պետության, իր ժողովրդի համար: Եկեք փորձենք, Ծառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե ԱԽՔանոցը միշտ էլ կա»:

Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների տեսակետը, սակայն, տիկին Թադեւոսյանի «մտքի գոհարներն» արհամարվեցին նրանց կողմից: Մինչդեռ ԲՀԿ երիտասարդների միության Երեւանի խորհրդի համակարգող ԴԱՎԻԹ ՈՐՍԿԱՆՅԱՆԸ ի լուր հանրության տվել է սպառիչ պատասխան. «Խորհուրդ կտայի այն քաղաքական գործիչներին, ովքեր իրենց համարում են ժողովրդի, այսպես ասած, չակերտավոր սրտացավ պահապանները, իրենց քաղաքական գործունեության ընթացքում մեր ժողովրդի մատից փուշ անգամ հանած չկան, սկսում են ակտիվանալ ու գնահատականներ հնչեցնել` անցնելով կոռեկտության եւ սթափ դատելու սահմանները: Չի կարելի ուժեղ մարդկանց ֆոնին ինքնադրսեւորվել: Խոսքս մասնավորապես վերաբերվում է Զոյա Թադեւոսյանին»: Ապա հավելել. «Տկն. Թադեւոսյան, Ձեր դիտարկումները տեղին չեն ու ոչ կոռեկտ են: Գագիկ Ծառուկյանի գործունեությանը Դուք չեք, որ պետք է գնահատան տաք եւ հանդես գաք ժողովրդի անունից: Մեր ժողովուրդը լավ գիտի Ձեր տեղն էլ, ախքերի տեղն էլ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում