2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃ

Արխիվ 12-16

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃ

 

Հայաստանում ծնելիության ցուցանիշները 90-ական թվականներին կտրուկ նվազել էին , այդ միտումը պահպանվեց մինչեւ 2001 թվականը: Նշված ժամանակահատածում ծնունդների թվաքանակը նվազել էր 2,5 անգամ: Եթե 1986 թվականին Հայաստանում գրանցվել էր  ծնելիության ամենաբարձր ցուցանիշը`տարեկան 81 հազարից ավել ծնունդ, ապա 2001 թվականին այդ ծնունդների թիվը դարձավ 32 հազար 65 ծնունդ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եև ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 2001 թվականին գրանցված ցուցանիշը ամենացածր ցուցանիշն է եղել  հանրապետությունում: «2001 թվականից հետո`մինչեւ 2011 թվականը`ծնելիության ցուցանիշներում որոշակի աճ արձանագրվեց: Ամեբարձր ցուցանիշները արձանագրվեցին 2010 թվականին `44 հազար 825 ծնունդ: Պետք է ասեմ, որ 2011 թվականից սկսած  ծնելիության աճի նվազման միտումներ ունեցանք մինչեւ 2013 թվականը ներառյալ: 2013 թվականի տարեկան ցուցանիշը 43 հազար 790 Է»,-նշեց ԿԱՐԻՆԵ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ: Ամփոփելով 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված ծնելիության ցուցանիշները տկն. Կույումջյանը փաստեց, որ այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով գրանցվել է ծնելիության աճ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`շուրջ 3,2 տոկոսով: Իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում ծնունդների բացարձակ թվաքանակը կազմել է 19 հազար 401 նորածին երեխա: «Այս տարի առաջին անգամ նախորդ տարվա համեմատ արձանագրվեց ծնելիության աճ: Ցուցանիշները որեևէ նպատակով կիրառելուց առաջ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մանկական մահերը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում եղել են մոտավորապես 442-512 սահմաններում »,-ընդգծեց Կ. Կույումջյանը:

Անդրադառնալով 2008 թվականից մինչ այսօր Հայաստանում գրանցված միգրացիայի վիճակագրությանը` Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ միգրացիայի բացասական մնացորդը 2008 թվականին կազմել է 5 հազար 800, այսինքն` բնակչության թվաքանակի փոփոխության վրա այդ թվաքանակը բացասական է ազդել:  2009 թվականին այդ թիվը հասել է Լ Է 4 հազարի, 2010թվականին`2 հազար 400, 2013 թ.-ին` –հազար: «2009-2012 թվականի ընթացքում հանրապետության 15 եւ բարձր տարիքի անդամներից 9,5 տոկոսը ներգրավված են եղել արտաքին եւ ներքին  միգրացիոն տեղաշարժերում: Այս ընթացքում միգրացիայի բացասական ցուցանիշը  տարեկան կազմել է 29 հազար»,-ավելացրեց Կարինե Կույումջյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում