ՆԱԽԿԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԵՐ, ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԷԼ` ԼԻՔԸ. ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԵՐ,

ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԷԼ` ԼԻՔԸ. ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ՀՀԿ անդամ  Ռաֆիկ Պետրոսյանից «Իրավունքը» պարզեց՝ որպես  քաղաքացի ավելի լավ ապրում է հիմա, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ժամանակ: «Դա կախված է աշխատանքի բնույթից»,- ասաց  ՀՀԿ անդամը, ապա  հիշեցրեց՝ Քոչարյանի ղեկավարման տարիներին պատգամավոր էր, ստանում էր աշխատավարձ, իսկ հիմա ապրում է ընդամենը 52.000 դրամ թոշակով:

Ըստ պատգամավորի՝ լավ ապրելը կապ չունի Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: «Պետք է տնտեսությունը զարգացած լինի, իսկ այսօր մենք դոփում ենք տեղում»,- ասաց նախկին պատգամավորը:

«Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար» հարցին՝  Ռաֆիկ Պետրոսյանը պնդում է նախկին կառավարությունը: «Եթե նա լավ աշխատեր, ապա  բժիշկների, ուսուցիչների աշխատավարձն էլ բարձր կլիներ, պետական բյուջեն էլ լիքը»,- հիմնավորում է  քաղաքական գործիչը:

ՀՀԿ անդամի համար անսպասելի  չէ, որ  նախկին  վարչապետը  ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել: «Դե էսքան տարիներ վարչապետի պաշտոն է զբաղեցրել, ուրեմն էսօր կարող է նաեւ դեսպան աշխատել, որը ես չեմ ընդունում, բայց իմ ընդունելով չէ»,- անկեղծանում է մեր զրուցակիցը:

- Պրն Պետրոսյան, ինչպես եք արձագանքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցված քննադատություններին իշխանության  հասցեին, մասնավորապես  պետք է պաշտոնյաներն անձնական շահերը մի կողմ թողնեն հանուն երկրի բարգավաճման:

-Դա ճիշտ է ասում, բայց  երբ ասում է՝եղած սահմանադրությունը բավարար է, պետք չէ սահմանադրությունը փոխել, հարց եմ տալիս՝ բա՞ երբ է պետք փոխել: Սահմանադրական թերությունները   խոչընդոտում են մեր առաջընթացին:

-Նախկին նախագահը կարողացա՞վ իր անձնական շահերը մոռանալ՝ հանուն պետության զարգացման:

-Չեմ կարող ասել: Ժողովուրդը մի բան է խոսում, իրականությունը՝  այլ…

- Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսել է նաեւ իր ղեկավարման տարիներին տնտեսական մեծ ցուցանիշների, զարգացած տնտեսության  մասին…

-Դա փաստ է, որ տնտեսական նվաճումներ կային, բայց տնտեսական ցուցանիշները բարձր էին միայն շինարարության ոլորտում: Մնացած հարցերում առաջընթաց չենք ունեցել: Արտադրության մեջ   նա առաջընթաց չի ապահովել: Իսկ շինարարության  ոլորտում արձանագրված ցուցանիշներով միայն ժողովուրդը չի կարող ապրել:

- Քոչարյանը վերադարձի հնարավորություն ունի՞:

-Չեմ կարծում, սահմանադրական փոփոխությունները  կատարվեն… գուցե ցանկություն ունենա, գուցե ոչ: Վերադառնալու հնարավորությունը կերեւա, երբ նա հայտարարի՝ մտնում  է քաղաքական ասպարեզ,  թեկնածությունը դնում է նախագահի  աթոռի համար, եթե իհարկե, կառավարման համակարգը փոխվի: Իսկ եթե կառավարման համակարգը փոխվի, Քոչարյանը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր, ԱԺ նախագահ եւ այլն:

- Քառյակի միջոցո՞վ կարող է Քոչարյանը ետ վերադառնալ:

- Քառյակը երբեք միասնական չի եղել, էսօր էլ միասնական չէ: Հետագայում էլ միասնական կարծիքի չի գա:

- Իսկ ԱԺ  ոչ իշխանական  չորս ուժերը կարո՞ղ են իրենց  շուրջը ժողովրդին մոբիլիզացնել:

- Մեծ չափով չեն կարող դա անել, քանի որ թույլ են, կայացած չեն, կադրային հնարավորություններ չունեն:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում