ԴՈՐՏՄՈՒՆԴՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ «ԱՐՍԵՆԱԼԻ» ՆԿԱՏՄԱՄԲ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԴՈՐՏՄՈՒՆԴՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ «ԱՐՍԵՆԱԼԻ» ՆԿԱՏՄԱՄԲ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկը հաղթական եղավ Դորտմունդի «Բորուսիայի» համար։ Առաջին տուրում դորտմունդցիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բավականին ակտիվ հանդիպում անցկացրեց, արդեն 5-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը կարող էր վաստակել 11 մետրանոց հարված, փոխարենը նրա գործողությունները գնահատվեցին որպես սիմուլյացիա, արդյունքում շատ վիճելի դրվագի համար Մխիթարյանը դեղին քարտ ստացավ: Հենրիխը, նաեւ գոլային պահ ունեցավ, սական վրիպեց դարպասի առջեւից, իսկ խաղի հաշիվը բացվեց 45-րդ րոպեին, աչքի ընկավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն: Ընդմիջումից հետո դորտմունդցիները շատ արագ խփեցին երկրորդ գոլը, որն իր հաշվին գրանցեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: D խմբի մյուս խաղում բելգիական «Անդրլեխտը» Ստամբուլում ոչ ոքի խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ՝ 1:1:
«Բորուսիա» - «Արսենալ» ՝ 2:0
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

