«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2014»-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ Է «Հ1»-Ը

Արխիվ 12-16

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2014»-Ի

ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ Է «Հ1»-Ը


Կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Հայաստանը Մալթայում կայանալիք մրցույթում, ինչպես, համենայնդեպս, նշում է Հանրային հեռուստատեսությունը, հանդիսատեսի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը` «Արեւի մարդիկ» երգով: Սակայն ուշագրավ է այն, որ «Հ1»-ը փորձում է կոծկել եղած քննադատություններն ու դժգոհությունները: Ավելին` այս տարի ընտրական փուլի լուսաբանումն արգելված էր լրագրողներիս համար: «Իրավունքի» հետ զրույցում «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատճառաբանել էր, որ այս տարի բեմն ընդլայնել են հանդիսատեսի նստարանների հաշվին, ուստի` լրագրողներին չէր կարող հյուրընկալել Հանրայինը: Հենց այդ պատճառով էլ, մրցույթի ընտրական փուլը լուսաբանել են բացառապես Հանրային հեռուստատեսության լրագրողները:

Ինչեւէ, զարմանալի է, որ այսքան տարի աշխատելով, Գ.Գասպարյանն այդպես էլ չհասկացավ, որ լրագրողներն աշխատում են կուլիսներում, ոչ թե` հանդիսատեսի մեջ նստած, բայց հարց է առաջանում` ինչո՞ւ փորձեցին թույլ չտալ, որ լրագրողներն իրենց աչքերով տեսնեին` ինչ էր կատարվում ընտրության ժամանակ: Այնուամենայնիվ, հետաքրքիր է հանրության արձագանքը, որոնց սրտով բոլորովին էլ չէ այս ընտրությունը: Օրինակ, ֆեսյբուքյան օգտատերերից ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է. «Ամբողջ Սփյուռքը նախապատվությունը տալիս էր Կարեն Օհանյանին եւ Միկային...Ամոթ «Հ1» հեռուստաընկերությանը... Դեռ ինչքան պիտի նման կերպով շարունակի: Չի հասկանում, որ խայտառակ ենք լինելու ողջ Եվրոպայով»: Իսկ երգչուհի ՋՈՒՍՆ էլ հավելում է. «Ինչպես միշտ` այդպես է մեզ մոտ»:
Ամեն դեպքում, հաջողություն մաղթենք փոքրիկին, իսկ հայաստանյան «Եվրատեսիլի» կազմակերպիչներին էլ մաղթենք, որ մի քիչ թափանցիկ աշխատեն, այլապես դժվար է չհամաձայնել, որ «ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում