ՙՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՀԻԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԸ

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՀԻԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԸ



Ֆրանսիայում հայտնի գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դավիդ Ռոբեսսոնը Հայաստանի ու հայկական մշակույթի մասին լսել է մանկուց:

Ուսումնասիրելով տարբեր երկրների մշակույթներ` նա եկել է այն եզրակացության, որ Հայաստան աշխարհը մշակույթի բնօրրանն է, իսկ Արարատ լեռը` հայ ժողովրդի եւ հայ մշակույթի հավերժության խորհրդանիշ:

ՙԵԹԵ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԱՊԱ ԱՄԲՈՂՋ
ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԱՌԱՊՈՒՄ՚


Հայտնի գեղանկարիչը շատ է առնչվել հայ արվեստագետների հետ, որոնց համարում է մշակույթի դեսպաններ, ովքեր Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս ստեղծում են մնայուն արժեքներ: Տարիներ անց իրականացել է գեղանկարչի երազանքը` Հայաստանում է եւ նախապատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին: Այն տեղի կունենա 2015 թվականի հունիսին: Հայաստան աշխարհը տեսնելուց զատ, նա երազում է բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որը նրան հմայել է իր գեղեցկությամբ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում գեղանկարիչը նկատեց` գուցե Արարատ լեռան գագաթին իր մտապատկերում հայտնվեն այն կենդանիները, որոնք Նոյն իր հետ տարել էր տապան:

ՙՏԵՂՅԱԿ ԵՄ, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԸ
ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ՚


-Ինձ համար կարեւոր է հաղթահարել Արարատի բարձունքը, որը հաղթահարել է  մարդկության մարագեն` Նոյը: Այնտեղ բարձրանալով` ես ավելի խոր բան եմ տեսնում, քան հասարակ լեռնագնացությունը: Մի ազգի ներկայացուցիչ եմ, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով` ես հրեա եմ: Հրեաներն էլ նույն ճակատագիրն են ունեցել, ինչ որ հայերը: Լավ տեղյակ եմ հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագներին, հատկապես այն ողբերգական պատմությանը, որը բաժին է հասել նաեւ հրեաներին: Տեղյակ եմ, որ  Օսմանյան կայսրության կողմից հայերը 1915 թվականին ենթարկվել են ցեղսպանության: Իհարկե, այդ ողբերգությունը հնարավոր չէ մոռանալ, սակայն ջանում եմ, որ այդպիսի դեպքեր պատմության մեջ այլեւս չկրկնվեն: Կարծում եմ` հայ ժողովուրդը մարգարե է. եթե տառապում է հայ ժողովուրդը, ապա ամբողջ մարդկությունն է տառապում:

ՙԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԿՐԿՆՎԵԻՆ՚

-2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ես Հայաստանում հանդես կգամ անհատական ցուցահանդեսով եւ այլ ծրագրերով: Դեռ չեմ ուզում դրանց մասին բարձրաձայնել: Միայն մեկ բան կասեմ` կցանկանայի, որ 1915 թվականի կոտորածներն այլեւս չկրկնվեին: Սա է իմ գաղափարը, թե ինչպես այդ ամենը կներկայացնեմ հայ ժողովրդին: Այդ ամենը` արդեն հաջորդ տարի:

ՀԱՅ ԱԶԳԸ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

-Հայ ազգին տված իմ բնորոշումների մեջ համոզվել եմ նաեւ Հայաստանում, երբ մոտիկից շփվել ու ծանոթացել եմ հայերի հետ: Նրանց ազնվությունը, բարությունն ինձ հիացրել են: Հայ ազգը մարդկությանը լավագույնը փոխանցելու հաղորդագրություն ունի, նա այդ ամենն անում է նույնիսկ չգիտակցելով: Հայն անընդհատ այդ գործընթացի մեջ է: Օրինակ ինձ հիացրել է հայկական ընտանիքի մոդելը, որը կրկին փոխանցվում է աշխարհին, այլ հարց է, թե ուրիշ ազգեր այդ ամենը վերցնում են, թե ոչ: Ոչ մի երկրում մարդիկ այնքան մոտ չեն կանգնած մշակույթին, ինչքան որ հայերը: Ֆրանսիա վերադառնալով` իմ երեք երեխաներին պետք է մանրամասն ներկայացնեմ այն ամենը, ինչ տեսա այստեղ, իսկ թե իմ տեսածի արդյունքում ինչ կտավ կստացվի, չեմ կարող ասել:
Դ. Ռոբեսսոնը Հայաստանում կմնա մեկ շաբաթ, Ֆրանսիա մեկնելուց հետո կրկին կվերադառնա Հայաստան: Իր խոսքով` հստակ որոշել է` որոշ ժամանակ կստեղծագործի հայկական մթնոլորտում:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում