«ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ»

Արխիվ 12-16

«ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ»


Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր 81-րդ թատերաշրջանը մեկնարկեց Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով: Սակայն մինչ այդ պտտվող խոսակցությունների համաձայն` Աիդայի դերակատար երգչուհի ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ պատրաստվում է «Աիդան» հանձնելուց հետո հեռանալ թատրոնից, քանի որ ըստ այդ լուրերի` նրան չէր գոհացրել թատրոնում տեղի ունեցած ատեստավորումը, որի արդյունքում այսօր բարձր կարգում դասվում է 3-րդ բլոկում: Այնուամենայնիվ, երգչուհին դեռ շարունակում է աշխատել թատրոնում եւ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ «Տրուբադուր» ներկայացման մեջ: «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին բացառեց թատրոնից իր հեռանալու մասին ասեկոսեներն ու մանրամասնեց.


«ԴԱ ԵՂԵԼ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՄԵՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՆՕՐԵՆ ԷԻՆՔ ՓՈԽՈՒՄ»

- Այո, եղել են դեպքեր, որ ցանկացել եմ հեռանալ թատրոնից: Դա եղել է այն ժամանակ, երբ մեր թատրոնում ամեն ինչ խառնվեց իրար, երբ տնօրեն էինք փոխում: Այդ ընթացքում իրադարձություններ ու ժողովներ էին տեղի ունենում, ու հասկացա, որ մեր թատրոնում մեկ խնդիր կա` գեղարվեստական ղեկավարի: Եվ քանի որ աշխատել էինք Գեղամ Գրիգորյանի հետ, որոշեցի` թող այս անգամ էլ Բարսեղ Թումանյանը լինի գեղարվեստական ղեկավար: Նա համաշխարհային դեմք է, ունի մեծ փորձ, եւ այդ պահին նրա կարիքը կար թատրոնում: Դրա համար ես ասացի, որ նրան եմ տեսնում թատրոնի ղեկավար, բայց երբեք չմտածեցի, թե կլինեն մարդիկ, որ կուզենան եւս մեկ անգամ Գեղամ Գրիգորյանի հետ աշխատել: Այդպես թատրոնի ներսում սկսվեց նամակներ գրվել իմ դեմ, որ ես ինձ ադեկվատ չեմ պահում, որ ես վաղուց որպես երգչուհի դուրս եմ եկել իմ բեմական «ֆորմայից»: Ընդ որում, իբր 190 հոգի ստորագրել են, որ Գեղամ Գրիգորյանին են ուզում տեսնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նույն նամակում նաեւ ստորագրել են իմ դեմ: Փառք Աստծո, իմ ատեստացիան եւ «Աիդայում» իմ ելույթը փայլուն անցան ու ապացուցվեց, որ իզուր էլ գրել էին այդ նամակները: Ոչինչ, ներում եմ այդ մարդկանց չարությունը, թող Աստված էլ ների նրանց, ես մեծահոգի եմ:

«ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ ԹԱՏՐՈՆԻՑ»

- Մագդա, խնդիրը «Աիդայում» ելույթ ունենալն էր, եւ ինչպես փաստում եք, փայլուն է անցել ելույթը:
- Ես երբեք խնդիր չեմ ունեցել բեմում երգելու, իմ խնդիրը եղել է այլ: Դեռ 2000 թվականից սկսած` շատ դժվար էին ինձ դերեր տալիս, չէին լսում ինձ բացարձակ, մոտենում էի պատրաստած դերով, չէին թողնում, որ ելույթ ունենամ: Դա նախորդ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի օրոք էր: Չեմ էլ ուզում, որ իր հետ աշխատեմ այլեւս, որովհետեւ ես կորցրել եմ տարիներ: Իմ կորցրած տարիների համար չեմ կարող ներել Գեղամ Գրիգորյանին: Այսօր ես բարձր կարգում դասվում եմ 3-րդ բլոկում: Բարձր կարգում իմ  աշխատավարձը տարբերվում է մյուսներից այն բացատրությամբ, որ ես երգում եմ քիչ դերեր, քան`  մյուսները, բայց դա իմ մեղավորությունը չէ: Եթե մեր թատրոնում կա տասը ներկայացում, 7 դեր իմ ձայնի համար է, ուղղակի ցանկություն է պետք: Իսկ դա բացարձակ իմ այսօրվա տնօրենի մեղավորությունը չէ: Նա ուզում է փոփոխություն անել եւ այս ատեստացիան էլ արդար անցկացնելու համար դրսից մարդիկ հրավիրեց: Այսքան կարճ ժամանակի ընթացքում նա արդեն մեր աշխատակիցների հարգանքն է վայելում:
- Ի վերջո, ինչ եք որոշել` կհեռանա՞ք, թե՞ կմնաք թատրոնում:
- Չեմ պատրաստվում հեռանալ թատրոնից, ինչ-որ բարկություն եղել է իմ մեջ, բայց մեկ է, ես սիրում եմ թատրոնը, առանց թատրոնի չեմ կարող ապրել: Իմ պատմությունն այն գլխից է գալիս ու թատրոնի նոր ղեկավարի հետ բացարձակ կապ չունի:

«ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է»

- Տասը տարուց ավելի օպերային թատրոնի արտիստուհի եք, տարիների ընթացքում շա՞տ բան է փոխվել թատրոնում:
- 1999 թվականից եմ աշխատում այս թատրոնում եւ պիտի ասեմ, որ ինձ համար  կարեւորագույն հանդիպումը եղավ Օհան Դուրյանի հետ: Մարդ, ով ինձ  բարձրացրեց, ինձ հավատաց, եւ ում շնորհիվ ես բարձրացա պրոֆեսիոնալ բեմ, պրոֆեսիոնալ կատարումներ ունեցա: Իր հավատը դեպի ինձ մեծ ուժ ու եռանդ տվեց: Ի՞նչ է փոփոխվել: Որ ասեմ` այս 12 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, մի քիչ կստեմ: Ես 15 տարի է` այս թատրոնում եմ ու անընդհատ լսում եմ, որ պետք է տարբեր նոր ներկայացումներ բեմադրվեն: Ինձ թվում է` այս ամենի խնդիրը գալիս է հովանավորների բացակայությունից: Թեպետ, հիմա արդեն նոր տնօրենն ամեն ինչ անում է նոր ներկայացումների բեմադրման համար: Օպերային արվեստը թանկ հաճույք է, չէ՞ որ արիստոկրատներն են գնում օպերա: Մենք պետք է կարողանանք պահպանել այս ամենը միմիայն հովանավորների շնորհիվ: Նրանք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն օպերային թատրոնին: Մեր ցանկությունները շատ են: Այդ որ ասում եմ, թե լսում ենք` այս կամ այն ներկայացումն ենք բեմադրելու, ու չի լինում, դա մեր ցանկությունն է, բայց դրանք իրականացնելու համար հովանավորներ չկան: Մի խոսքով` թատրոնում այդ եռանդը, արտիստներն ու մեծ ցանկությունը կան, մնում է աջակիցներ գտնվեն:
- Այսօր էստրադային ու շոուբիզնեսյան «աստղերն» ավելի մեծ ճանաչում ունեն ֆոնոգրամա երգելով, քան օպերային դասական երգիչները:
- Որովհետեւ նրանց հետ աշխատում են պրոդյուսերներ: Իրենք ճիշտ են աշխատում, ես չեմ մեղադրում նրանց: Այ, այդ նույն հովանավորները, շատ կուզենամ, որ ուշադրություն դարձնեն նաեւ օպերային շենքին` ներսում եղած աշխատանքների համար օգտակար լինեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում