Այն, որ տոն օրերին ծաղիկների գները ֆանտաստիկ ձեւով բարձրանում են, դեռ հասկանալի. ուրախություն է, մարդիկ չեն նայում թանկ կամ էժանին, ինչ-որ տեղ աչք են փակում: Բայց խայտառակություն է, երբ ննջեցյալների հիշատակության օրերինª մեռելոցին, արդեն ավանդույթ է դարձել ծաղիկների ՙինքնանպատակ՚ թանկացումը:
ՙԷսօր գերեզմանի ամեն ստից ծաղիկ 2000 դրամից պակաս չես կարող առնել: Սովորական մեխակները, որոնք սովորաբար ամենամատչելին են լինում, այսօր 250, 300 մինչեւ 350 դրամով են վաճառում՚,- մեզ հետ զրույցում ասաց երեկ խմբագրություն զանգահարած մի քաղաքացի, ով բավական վրդովված էր, որ ծաղկավաճառները օգտվում եւ գումար են ուզում աշխատել հենց այն օրերին, երբ շատ մարդիկ` անկախ փող ունենալ-չունենալուց, այցելում են մահացած հարազատների շիրիմներին եւ անպայման ծաղիկ են տանումª թեկուզ թանկ գնով: Արդյոք այդ ոլորտը որեւէ մարմնի կողմից չի կարգավորվում` հարցով դիմեցինք ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին, ով մասնավորապես նշեց. - Ցավոք, ոչ մի պետական լիազոր մարմին իրավասու չէ` այս գործառույթը իր վրա ստանձնելու: Դա է պատճառը, որ ծաղկավաճառները ոնց ուզում, այնպես էլ կարգավորում են ծաղիկների վաճառքի գները: