ՙՙՙՇԱՏ ԴԱԺԱՆ ՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՎԱՐՎԵԼ ՔՐՈՋՍ ՀԵՏ՚
Արխիվ 12-16ՙՇԱՏ ԴԱԺԱՆ ՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՎԱՐՎԵԼ ՔՐՈՋՍ ՀԵՏ՚
Օրերս ողբերգական դեպք է պատահել Արտաշատի տարածաշրջանի Այգեստան գյուղում: Անհայտ անձինք լուսադեմին ներխուժել են Այգեստանի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի տուն, ննջասենյակում, խեղդամահ են արել նրան, ապա` թալանել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Այգեստանի գյուղապետ պրն ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Ապա անդրադառնալով դեպքի մանրամասներին` ասաց.-Կարծում եմ, ավազակային հարձակում է եղել. հազիվ թե մի հոգին կարող էր դռան կողպեքը պրոֆեսիոնալ ձեւով բացել, կնոջ ձեռքերը կապել, խեղդամահ անել, հետո անցնել թալանի: Նրան հարեւաններն են խեղդամահ եղած վիճակում հայտնաբերել. տեսել են, որ կովը դուրս չի հանում, գնացել, ուզեցել են մտնել տուն, տեսել են դուռը կիսաբաց, սենյակը տակնուվրա եղած, ինքն էլ կապկպված ընկած է ննջասենյակում: Պարանոցի վրա հայտնաբերվել են հինգ մատների հետքերը:
Գյուղապետի խոսքով` սպանված կինը, կարելի է ասել, սոցիալապես ապահովված պայմաններում էր ապրում.
- Հերմինեն մենակ էր ապրում, սոցիալապես էլ ապահովված էր: Ասում ենª պարտքով-տոկոսով փող էր տալիս: Ըստ այդմ էլ, գյուղացիները խոսում են, որ հնարավոր է, որ մտածել են, որ փող ունի: Ըստ գյուղում շրջանառվող վարկածի` հնարավոր է, որ ավազակային հարձակում գործողները դրսի մարդիկ լինեն, բայց տեղացու ՙնավոդկայով՚: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ հանցագործությունը կբացահայտվի, որովհետեւ դռան վրա մատնահետքեր կան:
Թե հատկապես ինչ իրեր են թալանել, գյուղապետը դժվարացավ պատասխանել, բայց.
- Դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչեր են տարել, որովհետեւ ինչպես ասացի` ողջ տունը խառնաշփոթ են արել: Բայց երկու բան այս պահի դրությամբ հստակ է` ականջից հանել են ադամանդե ականջօղերը եւ մատի մատանին:
Դեպքի մասին առավել մանրամասներ մեզ հետ զրույցում պատմեց դաժանաբար սպանված կնոջ եղբայրը` Ռուբենը, ով գրեթե համոզված է, որ հանցագործը օտար մարդ չի եղել. ՙԷդ տուն մտած-հելած մարդ էր հասատ՚:
- Թե ով կամ ովքեր են եղել, չեմ կարող ասել: Բայց որ տանն անչափ քաջատեղյակ մարդ է եղել, դա հասատ: Հինգ մատի նման իմացել ենª որտեղից մտնեն, որտեղից դուրս գան: Տան երկու սենյակը առհասարակ քանդած չէր, միայն քրոջս քնելու ննջասենյակն էր քանդած, բայց դա էլª ոչ ամբողջովին: Նույնիսկ ինձ թվում է, որ էն, ինչոր քանդել են, ձեւական են արել, թե իբր բանից անտեղյակ են, որ իսկական գողության իմիտացիա անեն: Այս ամենը ինձ թույլ է տալիս մտածել, որ գյուղացիներից ինչ-որ մեկի մատը հասատ խառն է: Ամեն դեպքումª ով էլ որ եղել է, շատ դաժան ու անմարդկային են վարվել քրոջս հետ: Հաստատ, նրա ձեռքերը կապած են եղել: Գիշերային շալվարը հագից հանել են, լրիվ մերկ վիճակում գցել են գետնին, թեւերը կապել, խեղդել ու ինչքան դոշակ, վերմակ կարª գցել էին վրան: Նույնիսկ մտածում էինք, որ հնարավոր է բռնաբարած էլ լինեն, բայց ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ քույրս կույս է եղել, չի բռնաբարվել: Քրեագետների նախնական եզրակացությամբª մարդասպանը Հերմինեին սպանել է ձախ ձեռքով: Նրան սպանել են, հետո անցել թալանի` ականջից հանել ոսկյա ականջօղերը, ադամանդե մատանին, ողորմածիկ մայրիկիս ՙկալցոն՚ ու մեկ հատ էլ վեց գրամանոց շղթա: Գումար, ըստ երեւույթին, չեն տարել, որովհետեւ ինչ գումար էլ ուներ, հաստատ տանը չի պահել, քարտի վրա է գցած եղել:
Ըստ երեւույթին, քույրս ճանաչել է հանցագործին, դրա համար էլ հետքերը կորցնելու համար սպանել են իրեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

