ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ

Արխիվ 12-16

ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ


Թեեւ օֆշորային հայտնի պատմության հիմնական մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը տեւական ժամանակ է, որ հայաստանյան իրավապահների ձեռքն է ընկել, սակայն այս աղմկահարույց գործի վերջն այդպես էլ չի երեւում: Եվ դրան զուգահեռ` այդ պատմության հիմնական տուժողըª միլիոններ կորցրած ու սնանկացման եզրին հայտնված հայտնի գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, բացի Ա. Սուքիասյանից, մեղադրական սլաքներ է ուղղում նաեւ այլ կառույցների եւ անձանց դեմ:  
Մասնավորապեսª վերջերս մեզ հետ ունեցած մասնավոր զրույցում պարոն Հայրապետյանը տեղեկացրել էր, թե ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այս պատմության հետ առնչվող, ավելի կոնկրետª գործարարի տարբեր օբյեկտների գրավադրմամբ հետագայում օֆշորներում անհետացած վարկը տրամադրած ՙԱմերիաբանկի՚ գործողությունների մեջ դիտավորություն կա: Եվ ահա երեկ մեզ հետ ունեցած արդեն պաշտոնական զրույցում գործարարը որոշ փակագծեր բացեցª նշելով, որ վերոնշյալ փաստաթղթերը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնան իրավապահների կողմից:
- Ես դրա մասին էլի չէի բարձրաձայնի, եթե ինչ-որ տեղաշարժ տեսնեի: Ինքս ինձ հույս էի տալիս, որ իրենց խիղճը կտանջի` գոնե կխոստովանեն, որ սխալը իրենցից է, բայց իզուր, ոչ մի տեղաշարժ էլ չեմ տեսնում: Բոլորն իրենց տեղում նստած անմեղ գառան դեմքեր են ընդունել, որ իբր ոչ մի բանից էլ տեղյակ չեն:
- Կասեք` ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:
- Այդ փաստաթղթերը ՙԱմերիաբանկում՚ իրականացված աուդիտի արդյունքներն են, որը բանկում իրականացվել է բանկի տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի պահանջով: Նա երեսուն հազար ԱՄՆ դոլար է վճարել ռուսական ՙԱլյանս-Աուդիտ՚ աուդիտորական կազմակերպությանը, որը մի շարք խախտումներ, թերացումներ ու շեղումներ է հայտնաբերել ինչպես ՙԱմերիաբանկի՚ կանոնադրությունից, այնպես էլ Համաշխարհային բանկի օրենսդրությունից: Եվ հենց այդ նույն աուդիտորական կազմակերպության եզրակացության մեջ հստակ նշված է, որ Աշոտ Սուքիասյանի վարկավորման ժամանակ թույլ տրված խախտումները հանգեցրել են երրորդ անձի սնանկացման: Այս դեպքում երրորդ անձը, բնականաբար, ես եմ: Աուդիտորական ստուգումների արդյունքում պարզվել է, որ բանկի հիմնադիրներն ու բաժնետերերը խիստ շահագրգռված են գործերի անկախ գնահատմամբ: Բացահայտվել են նաեւ զանգվածային ռեգիստրատորներ, երբ մի անձի անունով ձեւակերպված է մի քանի ընկերություն: Այսքանից հետո զարմանալի չէ, որ այս եզրակացությունը երբեւէ չի հրապարակվել, գաղտնի է պահվել, իսկ իմ ձեռքի տակ է հայտնվել պատահաբար:
- Հետաքրքիր է` ինչպես է այդքան կարեւոր փաստաթուղթը պատահաբար հայտնվել Ձեզ մոտ:
- Մանրամասներ չեմ կարող ասել. կարող եմ նշել միայն, որ այդ փաստաթղթերը ինձ մոտ հայտնվել են նախկինում մեզ մոտ աշխատողներից մեկի` Ազատ Ավագյանի միջոցով:   
- Հատկապես ինչ խախտումներ են հայտնաբերվել Ձեզ տրամադրված վարկի հետ կապված, ըստ այդ փաստաթղթերի:
- Աուդիտորական կազմակերպության եզրակացության մեջ անդրադարձ կա բանկի կողմից Աշոտ Սուքիասյանի համար գրված բիզնես-ծրագրին, որի դիմաց բանկին վճարվել էր 6 հազար ԱՄՆ դոլար: ՙԲիզնես նախագծում չստուգված տվյալները, Ա. Սուքիասյանի կողմից տրամադրված տեղեկատվության չստուգված լինելը բերել են ոչ միայն երրորդ անձի սնանկացման, այլեւ ստվեր են գցել բանկի գործունեության լրջության վրա՚,- ասված է եզրակացության մեջ:
Ըստ այդ փաստաթղթերի` բանկում գրավադրված` երրորդ անձի ունեցվածքը բանկի կողմից իրացվել է ոչ սահմանված նորմերի համաձայն, բազմաթիվ խախտումներով:
- Դուք ասացիք, որ այդ փաստաթղթերը իրավապահների կողմից լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Դուք դրանք տրամադրե±լ եք իրավապահներին:
- Այո, տրամադրել եմ իրավապահներին: Ավելին` դրանք ներկայացնելուց հետո ինձ մեկ անգամ կանչել են հարցաքննության, որից հետո դեռ ձայն չկա: Դրա համար էլ ես արդեն ասել ու նորից եմ ասում, որ չեմ  ցանկանում առերեսվել Աշոտ Սուքիասյանի հետ, քանի որ չեմ կարծում, թե դրանից հետո հնարավոր է` ինչ-ինչ հարցերի վրա լույս սփռվի, քանի որ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Այս ամենից հետո ինձ համար ավելի պարզ է դառնում, որ Աշոտն այս գործում ընդամենը գործիք է, իսկ գործիքի հետ ես ինչ առերեսվեմ:
Իմ ակտիվ բիզնես գործունեությունը շատ էր խանգարում թե° նախկին վարչապետին եւ թե° նախկին էկոնոմիկայի նախարարին: Իմ ունեցվածքի վրա նրանք երկուսն էլ աչք ունեին եւ դա չէին էլ թաքցնում: Եվ ի վերջո ունեցվածքիս տիրանալու համար նրանք երկուսով` միջնորդների միջոցով, որոշել են գցել ինձ, ու, որքան էլ ինձ համար ցավալի լինի ընդունել, պետք է ասեմ, որ դա նրանց մոտ շատ պրոֆեսիոնալ ձեւով ստացվել է:
Երեկվա ոչ աշխատանքային օրվա պատճառով բանկից մեկնաբանություններ ստանալ չկարողանալու պատճառով, հուսով ենք, պարզաբանումներ կստանանք այս օրերին եւ կներկայացնենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում