ՙՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՚

Արխիվ 12-16

ՙՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՀՐԱՀՐՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՚


Ղրիմի Կոկտեբել քաղաքում այս օրերին շարունակվում է ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային կոնֆերանսը, որի շրջանակներում ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած լրագրողները, այդ թվում ՙԻրավունքը՚ հանդիպեցին հայտնի ռուս լրագրող, ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԻ հետ, ով մեդիաֆորումին ներկայացել էր Jazz-party վերնաշապիկով ու շատ բարձր տրամադրությամբ, քանի որ մի քանի մետր այն կողմ գտնվում էր ծովափը:

ՙՌԴ-Ն ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑ
ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ` ԱՍԵԼՈՎ ԴՈՒՔ ՍԻՐՈՒՄ ԵՔ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ, ԹԵ` ՈՉ՚

Եվ քանի որ կոնֆերանսն իրականացվում էր Ղրիմում, Դ. Կիսելյովը իր զեկույցում ակամայից հիշեց ու սկսեց քննադատել Միացյալ Նահանգների ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը` մասնավորապես նշելով. ՙՁեր կարծիքով` մինչ ուկրաինական հայտնի դեպքերը, Բ. Օբաման ընդհանրապես քարտեզի վրա գիտե±ր, թե որտեղ է գտնվում Ուկրաինան կամ մասնավորապես Ղրիմը: Ես մի բան հաստատ կարող եմ ասել, որ Բ. Օբաման պարտվել է ինֆորմացիոն պատերազմում` ԱՄՆ-ի տեղեկատվական համակարգը վերածելով թափոնի: ԱՄՆ նախագահը չկարողացավ ՙպայթյուն՚ իրականացնել, որովհետեւ դրան դեմ էր հասարակական կարծիքը՚: Ապա հավելեց. ՙԱգրեսիվ ազգայնականությունը միշտ բերում է կործանման, դրա ականատեսը մենք եղել ենք մի շարք եվրոպական երկրների օրինակով, ինչպես Գերմանիայում էր, իսկ հիմա արդեն Ուկրաինայում: Զարմանում եմ, որ Եվրոպան այդ ամենը լավ իմանալով` շարունակում է իր ագրեսիան իրականացնել Ուկրաինայում: Միացյալ Նահանգները Ռուսաստանին հրահրում է Երրորդ համաշխարհային պատերազմի, նա ցանկանում է աշխարհի լիդերությունը վերցնել իր ձեռքը, մասնավորապես հայտնի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը աշխարհին առաջարկում է բազմագույն ու բազմապրոֆիլ քաղաքականություն: Ավելին` Ռուսաստանը Միացյալ Նահանգների նման անընդհատ հարց չի դնում ու մարդկանց ուղեղները լվանում` ասելով, թե դուք սիրո±ւմ եք համասեռամոլներին, թե` ոչ, կամ դուք սիրո±ւմ եք Վլադիմիր Պուտինին, թե` ոչ…՚:
Ապա Դ.Կիսելյովն իր հիմնական զեկույցն ավարտելուց հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Հարցերի շրջանակում խոսեց նաեւ Հայաստանի ու Արցախի մասին` կիսվելով իր մտահոգություններով:

ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՚


Դ. Կիսելյովի հետ հետ հարց ու պատասխանի ժամանակ ուկրաինական հեռուստաընկերության լրագրող ՏԱՏՅԱՆԱ ՉՈՒԳԱԵՆԿՈՆ դիմեց նրան` ասելով. ՙՀայտնի է, որ Ուկրաինայում մայդանային տրամադրություն ստեղծեցին լրագրողները, ի±նչ է անում Ռուսաստանը, որպեսզի չտա այնպիսի լրատվություն, որ նույն իրավիճակը չառաջանա այնտեղ՚: Ի պատասխան լրագրողի` Դ. Կիսելյովը նշեց. ՙՆախ եկեք հարցնենք այդ լրագրողներին. ինչո±ւ էին նրանք գնում Մայդան: Նրանցից շատերը պատասխանում են, որ այնտեղ հետաքրքիր է, կարծես դիսկոտեկ էին գնացել: Ուկրաինական լրատվությունը բաժանված է երկու մասի, որի գերակշիռ մասն աշխատում է օլիգարխների համար, եւ մի որոշ հատված` ընդդեմ օլիգարխների: Իրականում այնտեղ չկա գաղափարախոսություն, եւ ամեն ինչ իրականացվում է էմոցիաների վրա: Կարծում եմ, որ սա շատ մեծ PR էր ուկրաինական լրագրողների համար: Երբ ես մի ուկրաինացի լրագրողի ասացի` այսօր ձեր դրոշի օրն է, եկեք նշենք, նա զարմացած հայացքով ինձ նայեց ու ասաց` ինչի± համար է սա պետք: Չանցած մի քանի օր, այդ նույն լրագրողը դարձավ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչներից մեկի մամուլի պատասխանատուն: Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ է անում Ռուսաստանը, ապա կասեմ, որ մենք լրատվության մեջ պահպանում ենք դինամիկ հավասարակշռությունը՚,- հավելեց ռուս սկանդալային լրագրողը:

ՙՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ
ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚


ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենը հարց ու պատասխանի ժամանակ կրկին անդրադարձավ Հայաստանին:
Վրաստանը ներկայացնող լրագրող ՄԱՅԱ ԽԻՆՉԱԳԱՇՎԻԼԻՆ ափսոսանքով հայտնեց, որ Վրաստանում ԶԼՄ-ների 90 տոկոսը ամերիկամետ են, եւ նա Դ. Կիսելյովից հետաքրքվեց, թե ինչի կբերի այդ երեւույթը: Ի պատասխան` ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենն ասաց. ՙՄինչդեռ Ռուսաստանը երբեք ձեզ չի ասում` եղե°ք ռուսամետ, որովհետեւ դուք պետք է լինեք ազգային: Չէ± որ Ռուսաստանը թե° Վրաստանի, թե° Հայաստանի, եւ թե° ԽՍՀՄ նախկին մյուս պետությունների հետ ունի շատ ընդհանուր բաներ՚: Ապա հավելեց. ՙԻսկ եթե այսօր նույն Վրաստանը կամ Հայաստանը վազեն փոքր գրանտների հետեւից, կկորցնեն իրենց ազգայնականությունը, եւ այդ երկրներում կհասունանա մայդան: Նույն Հայաստանը պետք է դա հասկանա, որովհետեւ ես ունեմ տեղեկություններ, որ այդ հատուկ գրանտները տրվում են Հայաստանին` մայդան հասունացնելու համար: Եվ հայաստանյան իշխանությունները պետք է հետաքրքրվեն, թե դրանք ինչ գրանտներ են՚: Դ. Կիսելյովը հարցով դիմեց նաեւ ներկաներին. ՙՁեր կարծիքով` Օբաման Վրաստանի տեղը գիտի±, անգամ Ղարաբաղի տեղը չգիտի: Իրականում, ազատություն ասվածն ու խոսքի ազատությունը Ռուսաստանի Դաշնությունն ավելի լավ է հասկանում, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն: Ի դեպ, ԱՄՆ-ն իրականում թքած ունի Եվրոպայի վրա եւ իրեն ձեռնտու է մեր եւ Եվրոպայի վատ հարաբերությունները, որի արդյունքում իրենք ավելի մաքուր ու սպիտակ դուրս կգան: Օրինակ, Ուկրաինայում ինչքան վիճակը վատ լինի, այնքան իրենք ավելի լավ կզգան՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ղրիմ-Երեւան
Հ.Գ
. - Ի դեպ, ՙԻրավունքը՚ բացառիկ հարցազրույց Է ունեցել Դ. Կիսելյովի հետ, որը կներկայացնենք առաջիկայում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում