ԵՐԲ ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊՆ Է ԽՈՍՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՍԿՍՎԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊՆ Է ԽՈՍՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՍԿՍՎԵԼՈՒՑ


ՙՆույնիսկ երկու համաշխարհային պատերազմներից հետո այսօր կարելի է խոսել երրորդի մասին՚: Եվ իրոք, հատկապես անցած տարվանից սկսած, երբ Սիրիայի շուրջ իրավիճակի լարվածությունը հասել էր գագաթնակետին, Երրորդ համաշխարհային պատերազմի մասին քիչ չի խոսվել: Հասկանալի է` հիմնականում ենթադրությունների տեսքով, ու ահա այդ բոլոր ենթադրությունները միանգամայն այլ տեսք են ստանում, երբ նույն բանի մասին խոսում է նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոոս Առաջինը:

20-30 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԻՊ-Ի ԴԵՄ ԱՄՆ-ԻՆ ԲԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ


Հռոմի պապը դեռ մի բան էլ բոլորից առաջ է անցնումª հայտարարելով, որ Երրորդ աշխարհամարտը փաստացի արդեն իսկ սկսված է. ՙԱգահություն, անհանդուրժողականություն, իշխանության ծարավ. այս դրդապատճառներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում, եւ շատ հաճախ այն արդարացվում է գաղափարախոսությամբ՚:
Հռոմի պապի այս հայտարարությունը, հաշվի առնելով այս պահին աշխարհի տարբեր հատվածներում ընթացող` տարբեր գնահատականներով մոտավորապես մեկ միլիոն մարտիկների եւ տասնյակ միլիոնավոր խաղաղ քաղաքացիների ընդգրկմամբ թեժ ռազմական բախումները, անշուշտ իր տրամաբանությունն ունի: Առավել եւս, որ այդ տեղային պատերազմների աշխարհագրությունը, մարդկային ներգրավվածությունն ընդլայնվում են ուղղակի աչքի առաջ: Այսինքնª իրոք օրակարգային հարց է, թե այդ ամենն ուր կհասնի: Մեզ համար եւս այդ հարցը առաջին պլանում է` հաշվի առնելով, որ առավել թեժ եւ արագ ընդլայնվող երկու հիմնական համաշխարհային հակամարտություններն իրենց ամենաէական կապերն ունեն Հայաստանի հետ: Դրանցից առաջինիª ուկրաինական ճգնաժամի եւ մեր երկրի հետ այդ ամենի առնչությունների մասին շատ է խոսվել: Չկրկնելովª շեշտենք միայն, որ այս օրերին ուկրաինական անհասկանալի զինադադարը քիչ-քիչ հարամվում է գնալով ակտիվացող եւ թեժացող մարտական գործողություններով, ինչը միանգամայն սպասելի էր: Այսինքնª միայն ժամանակի հարց է, թե երբ այստեղ պատերազմը կվերսկսվի նախկինից ավելի բուռն թափով, եւ այն տպավորությունն է, որ արդեն` շատ շուտով:
Երկրորդ թեժ գոտին Մերձավոր Արեւելքն էª Սիրիա, Իրաք եւ այլն: Եվ ահա մեր անմիջական հարեւանությամբ գտնվող հենց այս տարածաշրջանն է, որը բոլորի համար տեսանելի Երրորդ աշխարհամարտն առաջ բերելու հիմնական օջախի վերածվելու թիվ մեկ հավակնորդն է: ԱՄՆ նախագահ Օբաման արդեն իսկ հայտարարել է այս տարածաշրջանում Արաբական նոր խալիֆաթ ստեղծող ՙԻսլամական պետություն՚ ¥ԻՊ¤ խմբավորման դեմ պատերազմ սկսելու մասին, եւ այդ նպատակով այս օրերին պետքարտուղար Քերին ընկած աշխարհով մեկ դաշնակիցներ է հավաքագրում:
ԻՒհարկեª այս գործընթացի մասին խոսելիս ամեն անգամ պետք է հիշել, որ տեղի ունեցողն իրականում կարող է եւ ՙԻսլամական պետության՚ ձեռքերով մեծ սադրանք կազմակերպելու վաշինգտոնյան խաղ լինել: Այս վարկածի մասին խոսող լուրջ տրամաբանություն կա, որին օրերս ավելացավ եւս մեկ փաստ. օրերս ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը ներկայացրեց իր հերթական դիտարկումը ՙԻսլամական պետության՚ զինուժի հնարավոր քանակության մասին: Այսպեսª ըստ ԿՀՎ-իª ԻՊ-ի թվակազմը նախկին 10 հազարից այսօր հասել է մոտ 20-30 հազարի: Այսինքնª ԱՄՆ-ն ինչո±ւ պարզապես մի 5-10 հազարանոց պատրաստված զորախումբ չի մտցնում Իրաք ու մի քանի օրում ԻՊ-ին մինչեւ վերջ բնաջնջում, որից հետո Բաշար Ասադն էլ կկարողանար հանգիստ ոչնչացնել Սիրիայի տարածքում տեղակայված իսլամիստներին: Չէ± որ այս դեպքում ԱՄՆ-ը ո°չ դաշնակիցներ փնտրելու եւ ո°չ էլ ՄԱԿ-ի թույլտվությունը ստանալու անհրաժեշտություն կունենար` հաշվի առնելով, որ պաշտոնական Բաղդադն ինքն էր ռազմական աջակցության խնդրանքով դիմել Վաշինգտոնին: Բայց չէ, այս պարզ տարբերակի փոխարեն ԱՄՆ-ը համաշխարհային աղմուկ է սարքել` դրանովª միայն նպաստելով, որ ԻՊ-ն իր շուրջը համախմբի ոչ միայն Արաբական խալիֆաթի ստեղծման ջատագով, այլ նաեւ ԱՄՆ-ից դժգոհ բոլոր իսլամիստական ուժերին:

ԳԼՈԲԱԼ
ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Եվ ահա այստեղ էլ բախվում ենք հերթական ՙտարօրինակությանը՚. այս օրերին տարածաշրջանում ՙԻսլամական պետության՚ դեմ դաշնակիցներ հավաքագրող պետքարտուղար Քերին պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների, այսինքնª Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի եւ Օմանի հետ: Շեշտենքª հենց այն առանցքային արաբական երկրների, որոնք էլ առաջ են քաշել եւ մշտապես թեժացրել Արաբական խալիֆաթի ստեղծման գաղափարը, ստեղծել, այս հզորությանն են հասցրել ՙԻսլամական պետությանը՚, հենց նրանք են այդ կառույցին ուղղորդել դեպի Իրաք, մինչ այս պահը հենց նրանք են շարունակում ֆինանսավորել ԻՊ-ին: Այսինքնª բվական է, որ արաբական էմիրներն ու շեյխերը հրամայեն, որպեսզի ԻՊ-ն ոչ միայն դուրս գա Իրաքից, այլ նաեւ ինքնալուծարվի: Այդ պարզ նրբերանգը, անշուշտ, Քերին բոլորից էլ լավ է գիտակցում` հաշվի առնելով, որ անձամբ նա էլ իր լուման ունի Սիրիայում ԻՊ-ի աննախադեպ ծաղկման հասնելու հարցում. առավել եւս, որ այս օրերին անգամ ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն են ներկայացրել ամերիկյան մի շարք բարձրաստիճան գործիչների եւ սիրիական ընդդիմության անվան տակ ԻՊ-ի ղեկավարների ջերմ հանդիպումների փաստեր: Եվ ահա նույնիսկ զավեշտի է նմանվում, որ Քերին, փոխանակ արաբական շեյխերի միջոցով  ԻՊ-ին կարգադրի ինքնալուծարվել, այդ նույն շեյխերի հետ կոալիցիա է ստեղծում իրենց իսկ ծնած այդ կառույցի 20-30 հազարանոց զինյալների դեմ մեծ պատերազմ մղելու համար: Եվ ոչինչ, որ հանուն այդ խաղի` 21-րդ դարում կազմակերպվում է մի ամբողջ ազգիª եզդիների ցեղասպանություն...
Այն, որ իրականում Քերիի կողմից ստեղծվող կոալիցիան բոլորովին այլ թիրախների է հարվածելու, հասկանալի էր արդեն այն պահից, երբ Օբաման հայտարարեց Իրաքի հետ միասին Սիրիային եւս հարվածելու իր ծրագրերի մասին: Մինչդեռ ի տարբերություն Իրաքի` ԱՄՆ-ը Սիրիային հարվածելու միջազգային իրավունք չունի, քանի որ Ասադը նրան նման բան չի խնդրել: Ու հենց այս իրողության ֆոնին էլ ի հայտ է գալիս երկրորդ թիրախը. բավական էր, որ սիրիական իշխանությունների հայտարարության հիման վրա ՌԴ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը ներկայացներ առանց Սիրիայի ղեկավարության հետ համագործակցության այդ երկրում ռազմական գործողություններ անցկացնելու լեգիտիմության կապակցությամբ: Ու չնայած վաղօրոք ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը միանգամայն սատարում է Իրաքում ԻՊ-ին հարվածելուն, իսկ Սիրիայում պետք է դա անել Ասադի հետ համագործակցելով, Քերին չհապաղեց ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը հակադարձել, թե զարմացած է Ռուսաստանի արձագանքից, որը ՙերեւի չի հասկանում ԻՊ-ից բխող ողջ սպառնալիքը՚: Իսկ Քերին, իհարկե, լավ է հասկանում իր իսկ ՙչաղացրած՚ ԻՊ-ից, բայց պարզ է, որ չի հապաղի աշխարհով մեկ ռուսներին համարել ահաբեկիչների պաշտպան: Այսինքնª նման խարան կփորձեն դնել ցանկացածի վրա, ով կհամարի, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ինքնիշխան Սիրիայում ցանկացած ռազմական գործողություն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնասյուները: Եվ արդեն իսկ նկատելի է, որ այդ ուղղությամբ քարոզչամեքենան ակտիվորեն գործողության մեջ է դրված ամենուր, այդ թվումª Հայաստանում:
Սրան զուգահեռ, ինչպես ցույց տվեց օրերս Դուշամբեում ավարտված Շանհայյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, ռուս-չինական համագործակցությունն ընդլայնվում է գերարագ տեմպերով, եւ արդեն առաջիկա տարվա ընթացքում սպասվում է այդ կառույցին նաեւ Հնդկաստանի անդամակցությունը: Այսպիսովª սկսում են ավելի հստակ դառնալ ապագայի գլոբալ, համաշխարհային դաշինքները: Ու այս առումով, հաշվի առնելով նաեւ Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու` օրերս հնչեցրած հայտարարությունը, թե Մինսկն ամեն ինչ անում է, որպեսզի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին վավերացվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին նախագիծը, կարելի է գրեթե երաշխավորված ասել, թե այդ վերադասավորումներից հետո փաստացի ինչ դիրքերում կհայտնվի Հայաստանը:
Իսկ թե այս ամենը չի ուղեկցվի Երրորդ աշխարհամարտով, ապա շատ բան կախված է այն հանգամանքից, թե իրականում ինչ գերգաղտնի պայմանավորվածություններ են դրված այս վերադասավորումների հիմքում: Օրինակª հնարավոր է, որ Ուկրաինայի դիմաց ռուսները տան Սիրիան կամ նման մեկ այլ տարբերակ:
Իսկ թեժ Երրորդ աշխարհամարտը, միջուկային զենքի ներկայիս ծավալների պարագայում, թերեւս, միանշանակ բացառված է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում