Բավականին զարմանալի բան էր նկատել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ.
Արխիվ 12-16
Բավականին զարմանալի բան էր նկատել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. ՙԽորհրդարանական քառօրյայի երկու կարեւոր օրերն անցան` հայտարարության եւ հարցուպատասխանի, եւ որպես քաղաքական գործիչ` կարող եմ փաստել, որ եթե ակտիվ չեն Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ապա ընդդիմության մոտ դահլիճում չի ստացվում սրել միջավայր: Կարծում եմ` թեժ աշունն առանց ՙքառյակից՚ դուրս մնացած այդ երկու քաղաքական մեր ընդդիմախոսների` ուղղակի շանս չունի կյանքի կոչվելու՚: Հետաքրքիր է, ինչ էր պատահել այդ սուպերակտիվ եւ սուպերընդդիմադիր պատգամավորներին, չլինի ամեն ինչին ընդդիմանալու չիպը մոտները փչացել է:
Լամ միգուցե ամռանը լավ չեն հանգստացել: Ինչեւէ, հուսանք, որ հաջորդ քառօրյային պակասը չեն լրացնի` կրկնակի աղմկելով:Ինչպես հայտնի է, որոշ գրանտածիծ եւ ՙնարնջագույն՚ շրջանակների մոտ իսկական հիսթերիա սկսվեց այն բանից հետո, որ ՙԱրզնի՚ օդանավակայանում անցկացվեց ոստիկանական վարժանք` ապօրինի փողոցային ակցիաները ցրելու եւ մասսայական անկարգությունները դադարեցնելու: Ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ դրա առնչությամբ պարզ ասել էր, որ ցանկացած փողոցային միջոցառում պետք է լինի օրենքի սահմաններում, իսկ ապօրինի ցանկացած բան կասեցվելու է ամենայն վճռականությամբ: Կարճ ասած, եթե պատկերավոր ներկայացնենք, ոստիկանությունը թույլ չի տա ՙֆլեշ-մոբը՚ վերածել ՙխլեշ-մոբի՚: Ու սկսվեց` լաց ու վայնասուն, թե տեսեք բռնապետություն է, հասեք, փրկեք: Ինչեւէ, զարմանալով հանդերձ այդ անտեղի աղմուկի վրա, բողոքողներին խորհուրդ կտանք նախ դիտել, թե ինչպես իրենց երազած ՙժողովրդավարական՚ երկրներում ոստիկանները դաժանաբար վարվում են ցուցարարների հետ, եւ երկրորդը` ոստիկանության աշխատանքի իրական թերություններով զբաղվել, այլ ոչ թե ժողովրդավարությանը իբր սպառնացող կեղծ ուրվականով:
Ի դեպ, երիտասարդ ազգային պահպանողական ակտիվիստներից մեկը` ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ երեկ բավականին յուրահատուկ ՙդիմավորեց՚ ժողովրդավարության միջազգային օրը: Նա զարմանալի բաղադրատոմս է առաջարկել` իշխանության դեմ պայքարելու փոխարեն` պայքարել հանուն հայ մշակույթի: Եվ դա հավանության է արժանացել միաժամանակ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր միասին նույն սենյակի օդը շնչել չեն կարող: Եվ այսպես` բանաձեւը. ՙՄեր անցած ճամփին տեսել ենք ամեն-ամեն ինչ, եղել ենք աշխարհակալ, ունեցել ենք լավագույն բանակը, եղել ենք անպարտելի: Տեսել ենք եւ պարտություն, կրոնափոխ ենք եղել, գերվել ենք, հալածվել, կոտորվել, բայց երբեք ու երբեք չենք կորցրել մեր ազգային ոգու արտահայտիչը` մշակույթը: Մշակույթն է հանդիսացել մեր անկոտրուն վահանը, որ մեզ տեղափոխել է դարերի առանցքով: Եվ եթե մշակույթը միակ բանն է, որ թշնամին ի զորու չէ վերացնել, այսօր մենք ինքներս ենք այն կորցնում: Բայց հայերը ամենադժվարին պահերին միշտ էլ աչքի են ընկել ինքնավերականգնվող մեծ ունակությամբ, կործանման պահերին մեր ազգը միշտ էլ ծնել է նվիրյալներ, որոնք առնվազն հրաշքներ են գործել: Այսօր համաշխարհային գլոբալիզացման ճահիճներում մեր ազգը մշակույթի պահպանման խնդիր ունի, եւ մեր պայքարը պիտի լինի ոչ թե մի կտոր հացի, այլ ազգային մշակույթի վերծանման ու զարգացման համար: Եթե դուք փրկությունը տեսնում եք քաղաքական բարեփոխումների եւ առաջնորդի ճիշտ ընտրության մեջ, մենք մեր առաջնորդին արդեն գտել ենք, մեր առաջնորդը մշակույթն է, եւ եթե դուք գնում եք Ազատության հրապարակ` հաղթանակ փնտրելու, մենք գնում ենք Ազատության հրապարակ` հաղթանակ կերտելու՚:
Ընկերներիցս մեկը, ով տանել չի կարողանում ռուսներին, մի առիթով ասել էր. ՙՌուսները ահավոր թերություններ ունեն, նույնիսկ անտանելի են, բայց դա չի նշանակում, որ Ղրիմը ռուսական հող չի՚: Բայց մեր ՙազատականների՚ մեջ քիչ չեն նրանք, ում համար վերին ատյանի ճշմարտություն է... ուկրաինական ներկայիս իշխանությունների ամեն մի քայլ: Այսպես, որձ կովերի մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. ՙՈւկրաինական կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը սահմանել 2436 հրիվնա` միջին աշխատավարձի մոտ 55 տոկոսը: Որոշման մեջ նշվում է, թե դա արվում է ստվերը կրճատելու համար: Մի 10 տարի առաջ այս մասին գրել եմ: Հետո այն եղել է ՙ100 քայլի՚ կետերից մեկը: Հետո իմ նախագահական ծրագրի կետերից: Բացի այդ, հանդես եմ բերել օրենսդրական նախաձեռնություն: Վաչե Գաբրիելյանը, Տիգրան Սարգսյանը եւ Հակոբ Հակոբյանը ինձ ՙհիմնավորել՚ են, որ նման քայլը... կմեծացնի ստվերը: Խերդ շատ լինի աստված: Բան չեմ ուզում: Էլ բեթարից մեզ ազատի...՚: Զարմանալով հանդերձ, արի ու մի ասա` այ քո հոգուն ղուրբան, քո սրբազնագույն ուկրաինական իշխանությունները չե±ն, որ կորցրին Ղրիմը, իրենց երկրի արեւելքը վերածեցին քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, գործնականում կորցրեցին բանակի անձնակազմի զգալի մասը եւ գրեթե ամբողջ ավիացիան ու զինտեխնիկան: Ավելի լավ է մեր հանդերում որձ կով արածեցնել, քան ուկրաինական փորձանքները բերել մեր երկրի գլխին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

