ՙՄՈՍԿՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍ ՉՈՒՆԻ՚

Արխիվ 12-16

ՙՄՈՍԿՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍ ՉՈՒՆԻ՚

Ղրիմի Կոկտեբել քաղաքում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնում է նաեւ ՙԻրավունքը՚:
Այս օրերին Ուզբեկստանը, Ղազախստանը ու Ղրղզստանը ներկայացնող լրատվամիջոցները իրենց ելույթներում անընդհատ շեշտադրում էին այն հանգամանքը, թե Ռուսաստանը հաճախակի հանդես է գալիս ՙմեծ եղբոր՚ դերում: Սրա հետ կապված իր տեսակետը շատ հետաքրքիր ձեւով ներկայացրեց ՌԴ Քաղաքական պայմանների կենտրոնի տնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԸ, ով բավականին ուշագրավ օրինակներով փորձեց բացատրել, թե ինչու են նախկին ԽՍՀՄ երկրների մոտ այդպիսի տպավորություն ձեւավորվել: Ու, չգիտես ինչու, պարոն Միխեեւը այդ պահին մտաբերեց Ադրբեջանին` ասելով. ՙԵս երբեմն գործնական առումով գտնվում եմ Ադրբեջանում, եւ այնտեղ հանդիպումների ժամանակ ինձ հաճախ դիմում են հետեւյալ հարցով, թե չե±ք կարող զանգահարել Երեւան եւ ասել, որ Ղարաբաղը մեզ հետ տան, չէ± որ դուք Մոսկվան եք, չէ± որ դուք Կրեմլն եք… Զարմանալի է, ինչի± մասին է սա խոսում: Իհարկե, սա խոսում է ադրբեջանցիների մանկամտության մասին, չէ± որ Մոսկվան չունի այն կախարդական հեռախոսը, որով կարող է զանգահարել Երեւան եւ նման բան ասել: Հիմա տվյալ պարագայում ո±վ է ում մեծ եղբոր տեղ դնում: Դե, իհարկե, տվյալ պարագայում ադրբեջանցիները, ինչը խոսում է նրանց մանկամտության մասին, ովքեր մեզ կարող են դիմել նման հարցերով: Ահա սա այն օրինակն է, որի շուրջ ինքներդ փորձեք մտածել` ամեն մեկդ ձեր երկրի տեսանկյունից՚: Ապա անդրադառնալով ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններին` Ս. Միխեեւը հիշեց հայտնի խորհրդային մուլտֆիլմը. ՙԴեռեւս խորհրդային տարիներից հայտնի ՙՉեբուրաշկա՚ մուլտֆիլմի ֆենոմեն կա ձեւավորված նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ: Այն է, որ Չեբուրաշկան փնտրում է ընկերների: Իսկ ԱՄՆ-ի մոտ միայն հոլիվուդյան դերասանությունն է ձեւավորված, այլ ոչ թե իրական ընկերներ փնտրելու գաղափարը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ղրիմ-Երեւան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում