ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐԲԻ ԴՈՒՌԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐՆ Է
ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ վերջին օրերին պարոն Հայրիկյանը հացադուլ էր հայտարարել ու խոստացել, որ ամեն օր մեկ ժամ լինելու է նախագահական նստավայրի առջեւ` պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականն ու կոչ անելով հրաժարվել Մաքսային միության անդամակցությունից:
Սակայն այսօր վերջինս ի լուր լրատվամիջոցների` ասում է. ՙԴա պահանջ չէր, հորդոր էր, ես կարող եմ միայն հորդորել, պահանջում է ժողովուրդը: Ես ասել էի, եթե նա հրաժարական չտա, կանեմ հայկական ավանդական կարգով, իսկ բոլորը գիտեն հայկական ավանդական կարգը` պահքը, վաղը Խաչվերաց տոնն է, վանքերով շրջելը պատահական չէր: Ավանդական կարգը պահքն է տաղավար տոնից առաջ, բայց մենք ծոմ արեցինք եւ միաժամանակ բողոքի ակցիա՚: Ապա հավելել, որ աշխարհում ընդունված կարգ է բողոքի ակցիա անցկացնելը եւ հացադուլի միջոցով ցույց է տվել իր բողոքի կարեւորությունը: Թե որքանո±վ է ընդունելի քաղաքական նկատառումներով պահք ու ծոմ պահելը եւ այն կապելը Հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոնի հետ, ՙԻրավունքը՚ պարզեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ. - Եթե Պարույր Հայրիկյանը եկեղեցում նման բան արած լիներ, ես կհասկանայի, բայց երբ նախագահականի առջեւ է պահքով եւ ծոմով դիմավորում Խաչվերացը, ինձ համար շատ ըմբռնելի չէ այն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ. - Այնպես որ, ցավով պետք է արձանագրենք, որ պարոն Հայրիկյանից ո°չ իսկական քրիստոնյա դուրս եկավ, ո°չ էլ` ընդդիմադիր քաղաքական գործիչ: