«ՑԱՆԿԱՑԱԾԻԴ ՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ»
Արխիվ 12-16«ՑԱՆԿԱՑԱԾԻԴ ՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ»
Վերջերս համացանցում անգործության մատնված օգտատերերը իրենց համար նոր զբաղմունք են գտել` պեղել այս կամ այն քաղաքական գործչի լուսանկարների արխիվը, ընտրել վատագույնը ու զբաղվել այդ լուսանկարի տարածմամբ ու չարախոսությամբ: Եվ այսպես` հիմա էլ թիրախում է հայտնվել ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Մինչ կպարզենք, թե ինչպե՞ս է վերաբերում տիկին նախարարը նման երեւույթին ու արդյոք քայլեր ձեռնարկելու է իր անձնական լուսանկարները հրապարակողներին հայտնաբերելու հարցով, ներկայացնենք, թե ինչ է այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել ՀՀ սփյուռքի նախարարի նախկին խոսնակ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «Շատ տգեղ է, երբ անկախ քաղաքական հայացքներիցդ ու ատելությունիցդ կարող ես ծնողիդ տարիքի կնոջ հին նկարը տեղադրել համացանցում եւ սկսել անիմաստ ու ապուշ հումորներ անել...
Ցանկացածիդ նկարների արխիվներում հրեշտակներ չեն լուսանկարվել, ձեր զզվելի պահվածքով մի ստորացրեք ինքներդ ձե՛զ...
Եթե Հրանուշ Հակոբյանի պետական, հասարակական ու քաղաքական գործունեության գոնե 5%-ը ձեր ընտանիքի ավագ անդամներից յուրաքանչյուրն արած լիներ, ապա մենք կունենայինք ծովից ծով Հայաստան...Գոնե հայ կնոջը հարգելու եւ մեծարելու կարողություն ունեցե՛ք…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

