«ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԷՍ ԱԶԳԻ ՄԵՋ ԼՐՏԵՍՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԲՌՆՎՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԷՍ ԱԶԳԻ ՄԵՋ ԼՐՏԵՍՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԲՌՆՎՈՒՄ ԵՆ»


Վերջերս Արցախում էր գտնվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Այս մասին, ինչպես նաեւ ազատամարտիկների այսօրվա խնդիրների, Հայաստանի` Մաքսային միության անդամակցման ու ներքաղաքական մի շարք այլ հարցերի շուրջ ԱԺ քառօրյա վերջին նիստից հետո «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ԲՈԼՈՐԸ «ՎԼԱՍՏԻ» ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ»


-Պարոն Մովսիսյան, նախ խոսենք հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ու դրա վերաբերյալ հանրության, քաղաքական գործիչների արձագանքի մասին:

- Արցախում եւ մեր սահմանամերձ գոտիներում հուլիս-օգոստոսի լարված միջադեպի մասին կասեմ, որ, Փառք Աստծո, մեր զինվորները, մեր բանակը շատ հզոր կանգնած են իրենց դիրքերում: Ճիշտ է, էլի շնորհակալություն բոլորին, որ հայտարարեցին, թե` պատրաստ ենք մեր ազգի համար ամեն ինչ նորից շարունակել անել, բայց, երբ մեկնեցի Արցախ, տեսա, որ դրա կարիքն առայժմ չկար, թեպետ միշտ կա: Արցախի ազատամարտիկները առաջնահերթ կանգնած են զինվորների կողքին, անմիջապես առաջին գծում են: Արցախը երբեւիցե խուճապի չի մատնվել: Բոլորը, նաեւ ջահելները մի մարդու պես կանգնած սպասում էին, թե ինչ պետք է լինի, որ նորից շարունակեն առաջ գնալ եւ այլն... Ուզում եմ ասել, որ պատրաստ են մեր Արցախը լիարժեք պաշտպանել: Դե, իրենք էլ մեծ հույս ունեն, որ մենք նույնքան հզոր կանգնած ենք իրենց թիկունքում: Մանավանդ, վստահ են այն մարդկանց հանդեպ, ովքեր իրոք պատրաստ են Արցախի համար պայքարել: Եվ այդ շրջանում ասված հայտարարությունները, ճիշտ է, համախմբեց որոշ չափով մեր հանրապետությանը, Ազգային ժողովին եւ մյուսներին, բայց պահեր են լինում` մոռանում են, որ պետք է համախմբված լինեն: Իրոք, ցավում եմ` մոռանում են, որ մեր դիմաց թշնամի կա, մինչդեռ այսօր իրար միս են ուտում: Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի: Ինչ է, թողենք բանակը, թողենք պատերազմը, թողենք սահմանները ու անցնենք նայենք, թե ով ինչքան փող է ստանում, ով ինչքան աշխատավարձ է ստանում... Բանակի բյուջեն էլ տանք, ինչ է թե որոշ մարդկանց փորը կուշտ լինի, չի կարելի այդպես: Օր է եղել հացի փող էլ չենք ունեցել, բայց այսօր առաջնահերթ մեր ազգն է, պաշտպանությունն է: Առաջինը պետք է բանակի զինվորը կուշտ լինի, որ կարողանա կռվել:

«ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՄԵԿՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ԾԱՌԸ ՋՐԵԼ»


-Վերջերս շատ խոսվեց, որ ազատամարտիկների մեջ փորձում են որոշակի բաժանում մտցնել, քանի որ ԲՀԿ-ական պատգամավոր ազատամարտիկների (Ռուբեն Գեւորգյան, Ռուստամ Գասպարյան) գլխավորությամբ ազատամարտիկների մի նոր կազմակերպություն է ստեղծվում` որպես այլընտրանք ԵԿՄ-ին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:
- Նախ` Ռուբեն Գեւորգյանը չի կարող իրեն իրավունք վերապահել երկրապահից մարդ տանի իր մոտ: Եվ երկրորդ` ամեն մեկն իրենց հերթին ասում է չորս հազար հոգի մարդ ունի... Էդ ինչ է, մեր զինվորները էդքան թափառաշրջիկ են, որ չորս հազար հոգի ամեն մեկն իր հերթին ասում է` ես այսքան ունեմ, այնքան ունեմ... Բոլորն էլ մեզնից լավ են կռվել: Ո՛չ Ռուբեն Գեւորգյանը, ո՛չ էլ որեւէ մեկը չի կարող ասել` էդ տղերքի աչքի վրա ունք կա, բոլորն էլ մեզնից լավ են կռվել, բոլորն էլ մեր ընկերներն են: Ուղղակի, այսօր դժվարություններ կան երկրում ու մի քիչ ֆինանսական խնդիրներ ունեն, բայց այդ տղաները իրենց հոգով ու սրտով ամուր կանգնած են էս երկրի համար: Էլի եմ կրկնում` ոչ ոք չի կարող ասել` այսքան զինվոր ունեմ, նրանք իրենցը կռվել են, եւ նրանցից ամեն մեկը պատրաստ են իրենց հերթին 10, 20, 30 տղա վերցնել` որպես ազատամարտիկ: Բայց այսօր այդ տղաներին որեւէ մեկը չի կարող ասել` սրանք իմ զինվորներն են: Ամեն մեկը քաջարի կռվել է էս ազգի համար, ամեն մեկն իր կողմից հեղինակություն է: Էսօր որ ասում են` 4500 հոգի հավաքվել են, ինչ է, էդ տղաները ուր էին, որ հավաքել են: Թող մի հատ հավաքեն 4500 հոգուն, տեսնենք: Այսօր սեփական շահերի համար ամեն մեկն ուզում է իր ծառը ջրել, բայց էդ տղերքը օգտագործվող տղերք չեն, բոլորն էլ լավ տղերք են, բոլորն էլ մեր ընկերներն են:

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊՂԾԵԼ»


-Ազատամարտիկների մի նոր կազմակերպություն ստեղծելը, վերջիններս պատճառաբանում են նրանով, թե այսօր լուրջ սոցիալական խնդիրներ ունեն ազատամարտիկները, որոնց մասին մտածողներ են պետք:
- Ցավում եմ, իհարկե, որ այսօր որոշ մասը վատ է ապրում, բայց պետք է ամեն ինչ անենք, որ բոլորի համար լավ լինի, ոչ թե ուզենան զոռով մեր ազգի մեջ խառնաշփոթ իրավիճակ ստեղծել եւ բերել անկայուն վիճակի: Դա չի ստացվի ոչ մեկի մոտ: Էդ տղերքը ամեն մեկն իրենց խելքն ունեն, եւ ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր ուզում են ազատամարտիկներ հավաքել եւ այլն, ու ասել` էդ հավաքելով չի, կամավոր պիտի տղաները դիմեն բանակին, պետությանը` որպես ազատամարտիկ ու ունենան կարգավիճակ: Սա է խնդիրը: Այսօր էս ազգին պառակտել չի կարելի, ու չի կարելի տղերքին հանել իրար դեմ, իրենք էլ իրենց փորը կուշտ նստեն ու վայելեն: Այդպես չպիտի լինի, ոչ ոք չի վայելի դա: Այսօր մեր ազգը վտանգի տակ է, մինչդեռ ամեն մեկն իր հերթին ուզում է իր ծառը ջրել: Ես ավելի շատ բան կարող եմ ասել, բայց ինձ թույլ չեմ տալիս: Կգա ժամանակը, կտեսնենք... 4500 հոգի ես կռվի դաշտում չեմ տեսել, 5000 հոգի կռվի դաշտում չեմ տեսել, որ ամեն մեկն իր հերթին ասում է` 5000 հոգի մարդ ունենք: Ու էդ իրենց մարդիկ չեն, դրանք մեր հայի զավակներն են, որոնք գնացել են, կռվել են: Նորից եմ կրկնում, ցավում եմ, որ մեր ընկերները վատ են ապրում: Օր է եղել ես էլ հացի փող չեմ ունեցել... Այսօր ամեն մեկն իրեն դրել է զորք հավաքողի, եսիմ ինչ կազմակերպություն ստեղծողի տեղ եւ այլն, բայց չի՛ կարելի: Ռուբեն Գեւորգյանը էլի մեր մարտական ընկերն է, բայց չի կարելի հատով խոսել ու ասել 4500 հատ զինվոր ունենք, էսքան ազատամարտիկներ ունենք: Էդ տղերքը հատով չեն, էդ տղերքը կռված տղերք են, ու դրանք ամեն մեկն իրենց հերթին կարող են բոլորիս նման ունենալ նույն կարգավիճակը զորքերում: Եվ իրենք կարող են համախմբել զորքը, ոչ թե մարդիկ վեր կենան ու հայտարարեն 5 հազար, 10 հազար...  Աստված չանի, եթե պատերազմ լինի, էդ տղերքին ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ: Իրենք կարող են ուղղություն ցույց տալ: Ու ցավում եմ նաեւ, որ էդ տղերքը մի քիչ համախմբված չեն: Կգա ժամանակը` պետությունը բոլոր միջոցները կներդնի էդ տղաների համար: Ավելին` ինձ թվում է` եկել է այդ ժամանակը, դեռ մի բան էլ ուշացել ենք, ամեն կերպ պիտի հասնենք նրան, որ գոնե իրենց թոռներն իրենց անկյունն ունենան: Իսկ եթե որեւէ մեկը մտածում է մոռանալու մասին, չարաչար սխալվում է: Մենք կհիշեցնենք` պատմությունը չի կարելի պղծել:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԷԼ ՆՄԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ
ԱՐԺԱՆԱՆԱՆ»


-Դուք հաճախ համացանցում հայտնվում եք այս կամ այն մարդկանց սուր քննադատության թիրախում...
- Չգիտեմ` ինտերնետով ինչ լկտի «քոմենթներ» են գրում, բայց ես նրանց կոչ կանեի, որ գային իմ տարածաշրջան, տեսնեին իմ տարածքի ժողովուրդը, իմ տարածքի բնակիչները ոնց են ապրում, եւ ինչ հարգանք ենք վայելում: Ուզում եմ, որ իմ ընկերներն էլ նման հարգանքի արժանանան: Բայց որ նման անշնորհք բաներ են գրում, էլ չեմ ուզում որեւէ հարցի շուրջ խոսեմ... Ցանկացած մեկը իմ ընկերներից թող ասի, ով ինձ ինչ-որ հարցով դիմել է, բոլորին էլ հասել եմ, իհարկե` իմ հնարավորության սահմաններում: Ես ուրիշների նման եսիմ ինչ փողեր չունեմ, օրվա հացս վաստակելով ապրում եմ, բիզնես էլ չունեմ: էդ գրողներն ընդամենը թյուրիմացության մեջ են գցում: Մեքենան էլ, որ քշում եմ, կրեդիտով եմ վերցրել:

«ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԵՆՔ ԴԵՊՈՒՏԱՏ ՍԱՐՔԵԼ»


-Պարոն Մովսիսյան, այս օրերին ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլի է անցել` ընդդեմ Հայաստանի ՄՄ եւ ԵՏՄ անդամակցման: Ի՞նչ կասեք այս մասին:
- Հայրիկյանին ամենասկզբում մեր գյուղում ենք դեպուտատ սարքել ու դրանից հետո չենք տեսել: Դա ձեզ ասում եմ 80-ական թվականների պատմություն: Կրկնում եմ` սարքել ենք դեպուտատ, ոչ թե ընտրվել է, բայց դրանից հետո չենք տեսել: Հիմա էսօր մենք ճանապարհ ենք բռնել դեպի Եվրասիական տնտեսական միություն, հասել ենք էն աստիճանի, որ մեր ազգը նորմալ կյանքով սկսի ապրել, եւ նրանք ուզում են Հայաստանը դեպի Ամերիկա տանել կամ եսիմ ուր տանել, մինչդեռ մոռանում են, որ էս ազգի մեջ լրտեսները շատ արագ բռնվում են:
- Ի դեպ, ոչ իշխանական քառյակը խոստանում էր թեժ քաղաքական աշուն, բայց այսօր անգամ համատեղ հանրահավաք չի կարողանում կազմակերպել: Ըստ Ձեզ, «քառյակը» վերջնականապես կկազմալուծվի՞:
- Հերս ասում էր... կապրենք` կտեսնենք: Ուրիշ բան չեմ ուզում ասել:
- Այնուամենայնիվ, այս քաղաքական ուժերին կհաջողվի՞ Հայաստանի` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցման դեմ ինչ-որ գործողություններ իրականացնել:
- Ինձ թվում է` իրենք միայն կարող են ողջունել այդ փաստը, ուրիշ ոչ մի բան: Ավելին` բոլորն էլ հոգու խորքում ուզում են, որ բացվի այս ճանապարհը, եւ իրենք ընդամենը հեռուստացույցով կամ Ազգային ժողովում հայտարարություններ անելով են ասում, որ դեմ են: Բայց ես վստահ եմ, որ իրենք բոլորն էլ ներքուստ մեզ հետ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում