ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՍԵԼ Է ԿՕԳՆԵՆՔ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄՈՐ ՆԱՄԱԿՆ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՍԵԼ Է ԿՕԳՆԵՆՔ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄՈՐ ՆԱՄԱԿՆ
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Ինչպես հայտնի է, Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումները ստանում է տնային պայմաններում: «Իրավունքի» հետ զրույցում Արսեն Խոջոյանն ասաց, որ բժիշկներն ասել են, որ դա չբուժվող հիվանդություն է: «Բայց բժիշկներն ասել են՝ լավ կլինի, չգիտեմ»,- մանրամասնեց Արսենը՝հավելելով, որ տնային պայմաններում բուժումը ստանալուց հետո նորից շարունակելու է աշխատել. «Մարմնիս վրայի ցաներն անցնելուց հետո նորից կաշխատեմ»:
Սվետլանա Խոջոյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր վարչապետին ֆինանսական աջակցություն ստանալու, իսկ ավելի կոնկրետ՝ բանկից վերցրած վարկը մարելու նպատակով: «Նամակի պատասխանը ստացել ենք: Վարչապետն է ասել է՝ կօգնենք»,- չցանկանալով մանրամասնել, թե այդ օգնությունն ինչքան է կազմում:
Սոնա Դավթյան

