Մի քանի ծառատունկով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական
Արխիվ 12-16Մի քանի ծառատունկով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, Էկոկենտրոնի շրջական միջավայրի երկրաքիմիայի բաժնի վարիչ Լիլիթ Սահակյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Հայաստանում կանաչապատ տարածքների նվազումը իր հետ կարող է բերել բազմաթիվ խնդիրներ`հողի էռոզիա, մթնոլորտային ճնշաման հետ կապված խնդիրներ, որը տեսանելի է Երեւանում. «Ժամանակին Երեւանում ունեինք կանաչապատ օղակ եւ այդ ժամանակ օդն ավելի լավ վիճակում էր, քան այսօր: Մի քանի ծառատունկով` հատկապես քաղաքի ծաղկապատումով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական: Այն ինչը պրոֆեսիոնալ չի արվում, դա չի կարող լինել նպատակաուղղված եւ հասնի նպատակակետին»,-նշեց ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նրա խոսքով`Հայաստանում էկոլոգական խնդիրները շատ են, սակայն կանաչապատ տարածքների նվազումը մարդկանց համար տեսական էկոլոգիական խնդիրներից է, այդ իսկ պատճառով էլ դրա մասին շատ են խոսում :«Եթե խոսենք Երեւանք քաղաքի կանաչապատումից, ապա այն ոչ միայն աչքի համար թթվածնի աղբյուր է, այլեւ այն շատ արդյունավետ միջոց է: Այսօր Երեւանը աշխարհի այն բացառիկ քաղաքաներից է, որն ունի ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծ, որը մշակվել 5-6 տարի առաջ հենց մեր քաղաքի համար: Այլ խնդիր է, որը դա չի կիրառվում որոշ չափով»,-ավելացրեց Լ. Սահակյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

