ԵՍ ՉԳԻՏԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆ ԸՆՏՐԱԾ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐ. Ա.ԴԱՎԹՅԱՆ
Արխիվ 12-16ԵՍ ՉԳԻՏԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆ ԸՆՏՐԱԾ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ
ԵՐԿԻՐ. Ա.ԴԱՎԹՅԱՆ
Ամեն ինչը չի կարելի պայմանավորել սահմանադրությամբ, բայց այսօր կարծես թե սահմանադրական սպասվելիք փոփոխություններից մեկի՝ կառավարման համակարգի փոփոխության մասին գիտենք՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Խոսելով նախագահական ապարատի կառավարման արդյունավետության մասին՝ Արտակ Դավթյանը հիշեցնում է՝ նախագահական ապարատի արդյունավետությամբ կառավարվող երկրներ կան, կան նաեւ խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած պետություններ: «Բայց ես չգիտեմ խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած ոչ ժողովրդավար երկիր»,- ասաց պատգամավորը:
Մյուս բանախոս, ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը եւս կողմնակից է խորհրդարանական կառավարման համակարգին, եթե այն ժողովրդավարության հիմքեր պարունակում է:
Սոնա Դավթյան

