ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է՝ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՎԱՐՎԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է՝ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՎԱՐՎԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» օգոստոսի 29-ի հրապարակման մեջ խոսել էր Արցախյան ազատամարտի մասնակից Մոնթե Մելքոնյանի մահվան հավանական վարկածի մասին: Սույն հրապարակման մեջ խոստացել էինք անդրադառնալ նաեւ Մոնթեի ընտանիքին, մասնավորապես, կնոջը՝Սեդա Մելքոնյանին ու Մոնթեի հարազատներին: Կատարելով ընթերցողին տված մեր խոստումը՝ այսօր հրապարակում ենք ազատամարտիկի մտերիմ ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի հետ մեր հարցազրույցը, որում մանրամասնորեն խոսվում է Սեդա Մելքոնյանի ու Մոնթեի եղբոր Մարգար Մելքոնյանի մասին: Վահե Շահմուրադյանի համար անհասկանալի է՝ինչպես է Սեդա Մելքոնյանն իրեն համարում Մոնթեի այրին, եթե նա ամուսնացել է ամերիկացու հետ և նրանից երեխա ունի:
Ինչ վերաբերում է Մոնթեի եղբորը՝ Մարգար Մելքոնյանին, ով, ի դեպ, արտաքնապես նման է Մոնթեին, հայտարարել է, որ չի պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանի նման վարվել: «2003-ին Մարգարի հետ երկար խոսեցինք Մարգարի հետ: Ասացինք՝ Մարգար, արտաքինով Մոնթեին նման ես, դու կարող ես Մոնթեի ժառանգությունը ստանալ, ամիսը 500.000 դրամ ստանաս, բաժանես զոհված ազատամարտիկի ընտանիքի: Ես Րաֆֆի Հովհաննիսյանը չեմ, որ հայերի փրկության միսիա իրականացնեմ` ասաց Մոնթեի եղբայրը»,- հիշում է ազատամարտիկը:

Վահե Շահմուրադյանը հարցազրույցում խոսում է նաեւ Վազգեն Սարգսյան-Մոնթե հարաբերությունների, ԱՍԱԼԱ-ի և այդ կառույցում Մոնթեի դերակատարության մասին: ԱՍԱԼԱ-ի եւ այդ կառույցում Մոնթեի ներդրման մասին կներկայացնենք հաջորդիվ:
Տեղեկացնենք, որ «Իրավունքը» պատրաստ է լսելու նաեւ երկրորդ կողմին:
Մանրամասները՝ տեսանյութերում
շարունակելի
Սոնա Դավթյան

