ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՈՎ. ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ  ՓՈԽԱՐԻՆԵԼ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՈՎ. ՔԱՂԱՔԱԳԵՏ

 

Իսլամական պետության ահաբեկիչները  նորից սպառնում են Մոսկվային և խոստանում պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում: Արդյոք  Մոսկվան ոչնչացնելու ցանկությունը միայն իսլամիստներինն է, թե՞ այս ամենի ետեւում արեւմտյան այլ ուժեր կան: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն  «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  իսլամիստների  սպառնալիքների ետեւում կանգնած են Ուկրաինային պաշտպանողները: «Մերձավոր  Արեւելքը  անգլոֆրանսիական նախագիծ է, որը քրիստոնեական մշակույթի, քաղաքակրթության  ու քրիստոնեական փոքրամասնությունների դեմ է: Անգլոֆրանսիական այդ նախագծի հեղինակները կցանկանան, որ իսլամիստներն ավերածություններ անեն նաև Հյուսիսային Կովկասում»,- ասաց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանի խոսքով՝  իսլամիստները և նրանց հովանավորող ուժերը ցանկանում են թուլացնել Ռուսաստանին, նրա համար խնդիր ստեղծել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից միջազգային  լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերին,  քաղաքագետը  դժվարացավ ասել՝որքանով կոալիցիա ստեղծելու փորձերը հաջողությամբ կպսակվեն և ո՞ր երկրները կմիանան  այդ կոալիցիային:

Իսլամիստների այս սպառնալիքները Հայաստանի համար, ըստ Շիրինյանի, լուրջ խնդիր չեն կարող առաջացնել: «Պարզապես մեր հարեւան երկրներում անհանգստություն կարող է առաջանալ, տարածաշրջանում  անհանգիստ վիճակ կարող է ստեղծվել»,-կարծում է քաղաքագետը:

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԵՆ, ԲԱՅՑ  ՌՈՒՍԱՍՏԱՆԸ  ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ

Իսլամիստները մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ իրենց ազդեցությունը  տարածելու են նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում:  «Ինչ վատ կլինի որ, եթե իսլամիստներն իրենց ավերածություններն Ադրբեջանում անեն: Բայց մի բան է հայտարարելը, մի բան է իրականացնելը»,- ասաց Լեւոն Շիրինյանը:

Մեր զրուցակիցը, սակայն առաջ է քաշում մեկ այլ վարկած եւս. չի բացառվում՝  իսլամիստների թիկունքում կանգնած ուժերը փորձում են սպանված Ուսամա Բեն Լադենին փոխարինել իսլամիստներով՝ դրանով արհեստական խնդիր ու խոչընդոտներ   առաջացնելով  Մերձավոր Արեւելքի , Ռուսաստանի և իսլամիստների դեմ պայքարող երկրների համար:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում