ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐԻ ԲՈԼՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԵՆ ՉԻՆԱՐԵՆ
Արխիվ 12-16ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐԻ ԲՈԼՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԵՆ ՉԻՆԱՐԵՆ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կես մլն ֆունտ է հատկացրել «Թագավորական Շեքսպիրյան» ընկերությանը, որպեսզի Վիլյամ Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները թարգմանեն չինարեն: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի մշակույթի նախարարությունը: Բացի այդ, հատկացված գումարով չինարենից անգլերեն կթարգմանվի չինացի դասական դրամատուրգների մի քանի ստեղծագործություններ:
Բրիտանիայի մշակույթի նախարար Սաջիրա Ջավիդի խոսքով`մշակույթի միջոցով ավելի արդյունավետ է ամրապնդել Միացյալ Թագավորության եւ Չինաստանի հարաբերությունները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

