ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՔԱՆԴԱԿԸ
Արխիվ 12-16ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՔԱՆԴԱԿԸ
Լոնդոնի Կեմեդեն շրջանում բացվել է երգչուհի ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ քանդակը : Երգչուհու մայրը`Միտչ Ուայնհաուսը հայտնել է իր ուրախությունը, որ իր դստեր հիշատակը վառ են պահում լոնդոնցիները. «Ինձ համար այսօր եւ՛ ուրախ եւ՛ տխուր օր է: Իհարկե ես կարոտում եմ իմ աղջկան, հպարտ եմ, որ այսօր այսքան մարդ է հավաքվել նրա հիշատակը հարգելու համար: Իմ կարծիքով սա ապացույցն է այն բանի, որ Էմին մեզ հետ է»,-ասել է երգչուհու մայրը:
Երգչուհու քանդակը 175 սմ է, այն տեղադրվել է լոնդոնյան հայտնի շուկայի մոտ, որտեղ ապրել է երգչուհին: Քանդակի հեղինակը հայտնի քանդակագործ Սքոթ Իտոնոն է:
Լոնդոնում Է. Ուայնհաուսի քանդակի տեղադրման որոշումը ընդունվել է քաղաքային կարգ ու կանոնի խախտումով, քանի որ ըստ օրենքի` Բրիտանիայում հայտնի մարդկանց քանդակները տեղադրվել են միայն նրանց մահից 20 տարի անց: Հաշվի առնելով երգչուհու երկրպագուների մեծ բանակի պահանջը` Կեմդենի իշխանությունները բացառություն են արել: Քանդակը նվիրված է երգչուհու ծննդյան 31-րդ տարեդարձին:
«Հետաքրքր է, բայց մեզ համար այս քանդակի տեղադրումն այդքան էլ դժվար չէր: Մենք պարզապես այդ գաղափարը առաջարկեցինք տեղի իշխանությանն, իսկ նրան մեզ ընդառաջ եկան»,-ասել է երգչուհու հայրը:
Էմի Ուայնհաուզը մահացել է 2011 թվականի հուլիսին`27 տարեկանում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

