ԵՂԲԱՅՐՍ ՄՈՒՐԱԶՈՎ ՄՏԱՎ ՀՈՂԻ ՏԱԿ, ՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԵՂԲԱՅՐՍ ՄՈՒՐԱԶՈՎ ՄՏԱՎ ՀՈՂԻ ՏԱԿ, ՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքը» շարունակում է հրապարակել Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000 թ-ի կայացրած դատավճից հատվածներ, որոնք ներկայացնում են Վանո Սիրադեղյանի և ՀՀՇ-ի ղեկավարությա պատվերով կատարված բազմաթիվ հանցագործությունները՝ առանձին դրվագներով:
Օրեր առաջ, սույն հրապարակումներին արձագանքելով, քաղաքացի Ամալյա Սիմոնյանը «Իրավունքի» հետ զրույցում հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանը իր եղբոր՝Ռոլանդ Սիմոնյանի մահվան համար եւս պատասխանատու: « Երբ 1992-ին Վանո Վանո չէր, (եղբայրս եղել է կինոնաիրիի տղա), եղբայրս կատակով ինչ-որ բան է ասել Վանոյին, վերջինս էլ նեղացել է, մուռ պահել և որոշել վրեժ լուծել: 1992-ի սեպտեմբերի ութին եղբորս իր ռեստորանի մոտ սպանեցին: Համոզված եմ՝ Վանոն է այդ ամենի կազմակերպիչը: Պատվերը ինքն է տվել Սարգսյան եղբայրներին, բայց դատել են մեկին՝Ներսես Սարգսյանին, մյուսն ազատության մեջ է»,- վստահ է Ամալյա Սիմոնյանը:
Այդ սպանության համար դատապարտված անձը՝ Ներսես Սարգսյանը, սակայն, ըստ տիկին Ամալյայի, նորմալ չի կրել իր պատիժը. «Նրան միշտ ուղարկում էին դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից էլ դատախազություն, ավելին՝ հենց նա է խոստովանել, որ սպանության պատվերը Վանոն է իջեցրել»:
Տիկին Ամալյան հիշում է՝ եղբայրը այդ դժվար տարիներին պարտքով ռեստորան հիմնեց, սակայն այն շահագործեց չորս ամիս:
Ի դեպ, սպանության պատվեր իրականացնողներին Ռոլանդ Սիմոնյանը մութ ու ցուրտ տարիներին օգնել է ինչ-որ կարողացել է: «Մինչև վերջին օրն էլ մյուս եղբորը՝ Արթուր Սարգսյանին, եղբայրս հարցրել է, Արթուր ջան, հո սոված չե՞ս»:
Ռոլանդ Սիմոնյանը՝ որդու հետ

Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Դավթյան

