ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությունը ոսկեբեր եղավ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Եզրափակչում հայ ըմբիշը փայլուն հաղթանակ տարավ գերմանացի Օլիվեր Հասլերի նկատմամբ, հաղթելով վերջինիս 8:0 հաշվով: Եվրոպայի եռակի չեմպիոնին ընդամենը 55 վայրկյան էր հարկավոր հաղթանակի հասնելու համար: Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին Արթուրը պարտության էր մատնել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0) եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0): Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Տաշքենդում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում աշխարհի չեմպիոն էր դարձել 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

