ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդեւին մաղթել է քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության:
Վարչապետ Հ. Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում եւս ուղղված կլինեն առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը եւ երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը:

