Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ

ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Այս օրերին «ԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում» խորագրով միջազգային մեդիաֆորում է ընթանում  Ղրիմի Կոկտեբել քաղաքում, որին մասնակցում է նաեւ Հայաստանից «Իրավունքը»: Ֆորումի ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, որոնցից մեկի ընթացքում լրագրողներս հնարավորություն ունեցանք զրուցելու «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս  լրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԼՅՈՎԻ հետ: Վերջինս հարց ու պատասխանների ժամանակ կրկին անդրադարձավ Հայաստանին:

Վրաստանը ներկայացնող լրագրող ՄԱՅԱ ԽԻՆՉԱԳԱՇՎԻԼԻՆ ափսոսանքով հայտնեց, որ Վրաստանում ԶԼՄ-ների 90 տոկոսը ամերիկամետ են, եւ նա Դ. Կիսիլյովից հետաքրքվեց, թե ինչի կբերի այդ երեւույթը: Ի պատասխան, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենն ասաց. «Մինչդեռ Ռուսաստանը երբեք ձեզ չի ասում` եղե՛ք ռուսամետ, որովհետեւ դուք պետք է լինեք ազգային: Չէ՞ որ Ռուսաստանը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, եւ թե՛ ԽՍՀՄ նախկին մյուս պետությունների հետ ունի շատ ընդհանուր բաներ»: Ապա հավելեց. «Իսկ եթե այսօր նույն Վրաստանը կամ Հայաստանը վազեն փոքր գրանտների հետեւից, կկորցնեն իրենց ազգայնականությունը եւ այդ երկրներում կհասունանա մայդան: Նույն Հայաստանը պետք է դա հասկանա, որովհետեւ ես ունեմ տեղեկություններ, որ այդ հատուկ գրանտները տրվում են Հայաստանին` մայդան հասունացնելու համար: Եվ հայաստանյան իշխանությունները պետք է հետաքրքրվեն, թե դրանք ինչ գրանտներ են: Ձեր կարծիքով Օբաման Վրաստանի տեղը գիտի՞, անգամ Ղարաբաղի տեղը չգիտի: Իրականում ազատություն ասվածն  ու խոսքի ազատությունը Ռուսաստանի Դաշնությունն ավելի լավ է հասկանում, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն: Ի դեպ, ԱՄՆ-ն իրականում թքած ունի Եվրոպայի վրա եւ իրեն ձեռնտու է մեր եւ Եվրոպայի վատ հարաբերությունները, որի արդյունքում իրենք ավելի մաքուր ու սպիտակ դուրս կգան: Օրինակ, Ուկրաինայում ինչքան վիճակը վատ լինի, այնքան իրենք ավելի լավ կզգան»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ղրիմ-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում