Դ. Կիսիլյով. «ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
Արխիվ 12-16Դ. Կիսիլյով. «ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
Ղրիմի Կոկտեբել քաղաքում այս օրերին շարունակվում է «ԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որի շրջանակներում ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած լրագրողները, այդ թվում «Իրավունքը» հանդիպեցին հայտնի ռուս լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն ԴՄԻՏՐԻ ԿԻՍԼՅՈՎԻ հետ, ով մեդիաֆորումին ներկայացել էր Jazz-party վերնաշապիկով ու շատ բարձր տրամադրությամբ, քանի որ մի քանի մետր այն կողմ գտնվում էր ծովափը: Եվ քանի որ կոնֆերանսն իրականացվումէր Ղրիմում Դ. Կիսիլյովը իր զեկույցում ակամայից հիշեց ու սկսեց քննադատել Միացյալ Նահանգների ու ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարած քաղաքականությունը` մասնավորապես նշելով. «Ձեր կարծքով մինչ ուկրաինական հայտնի դեպքերը Բ. Օբաման ընդհանրապես քարտեզի վրա գիտե՞ր, թե որտեղ է գտնվում Ուկրաինան կամ մասնավորապես Ղրիմը: Ես մի բան հաստատ կարող եմ ասել, որ Բ. Օբաման պարտվել է ինֆորմացիոն պատերազմում` ԱՄՆ-ի տեղեկատվական համակարգը վերածելով թափոնի: ԱՄՆ նախագահը չկարողացավ «պայթյուն» իրականացնել, որովհետեւ դրան դեմ էր հասարակական կարծիքը»: Ապա հավելեց. «Ագրեսիվ ազգայնականությունը միշտ բերում է կործանման, դրա ականատեսը մենք եղել ենք մի շարք եվրոպական երկրների օրինակով, ինչպես Գերմնանիայում էր, իսկ հիմա արդեն Ուկրաինայում: Զարմանում եմ, որ Եվրոպան այդ ամենը լավ իմանալով`
շարունակում է իր ագրեսիան իրականացնել Ուկրաինայում: Միացյալ Նահանգները Ռուսաստանին հրահրում է Երրորդ համաշխարհային պատերազմի, նա ցանկանում է աշխարհի լիդերությունը վերցնել իր ձեռքը, մասնավորապես հայտնի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը աշխարհին առաջարկում է բազմագույն ու բազմապրոֆիլ քաղաքականություն: Ավելին` Ռուսաստանը Միացյալ Նահանգների նման անընդհատ հարց չի դնում ու մարդկանց ուղեղները լվանում` ասելով, թե դուք սիրո՞ւմ եք համասեռամոլներին, թե՞` ոչ, կամ դուք սիրո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին, թե՞ ոչ… »:
Ավելացնենք նաեւ, որ Դ.Կիսիլյովն իր հիմնական զեկույցն ավարտելուց հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Հարցերի շրջանակում խոսեց նաեւ Հայաստանի ու Արցախի մասին` կիսվելով իր մտահոգություններով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ղրիմ-Երեւան

