ԱՊԱԳԱՅԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍՈՒՄ
Արխիվ 12-16ԱՊԱԳԱՅԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍՈՒՄ
Կարճ հարց, հստակ պատասխաններ…
ԱՊԱԳԱՅԻ ԱՆԵԼԻՔՆԵՐ
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
Ակումբային մենահամերգ, Զավեն Խաչատրյանի կողմից պատրաստված թեմատիկ ֆոտոշարք, վեբ կայք:
ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հիմա պատարաստվում եմ նոր երգի ձայնագրման ու տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ սկսել, խոսքերն ու երաժշտությունն արդեն պատրաստ են:
ԷՐԻԿ
Պատրաստվում եմ սեպտեմբեր ամսին կայանալիք ձայնասկավառակիս շնորհանդեսին, որտեղ ներկայացված է 10-12 թե´ նոր, թե´ նախկինում սիրված երգերի ռեմիքս տարբերակները, պատրաստում եմ նաև հաջորդ ձայնասկավառակս, որն էլ պատրաստ կլինի հունվար կամ փետրվար ամսիներին, սա հատկապես շատ հետաքրքիր աշխատանք է լինելու, բայց մանրամասների մասին դեռևս չեմ ուզում խոսել:
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշունն ինձ համար հատկանշական է լինելու համերգային շրջագայություններով, հատկապես եվրոպական քաղաքներում:
ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆ
Սեպտեմբերից Հայաստանից դուրս երկարաժամկետ մեկնումներ կունենամ և մի շարք համերգային ծրագրեր, այս տարի ևս, ափսոս, նոր տեսահոլովակ խոսք տալ չեմ կարող:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

