ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՄԵԿ ՈՍԿԵ, ՄԵԿ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԵՐԵՔ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՄԵԿ ՈՍԿԵ, ՄԵԿ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԵՐԵՔ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ



Մախաչկալայում ավարտվեց Ումախանովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Բավականին ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարում հայ մարզիկները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ: Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Ոսկե մեդալին մոտ էր նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակչում՝ ռուս մարզիկի հետ պայքարում նա մինչև վերջ նկատելի առավելություն ուներ, սակայն մրցավարները աճպարարություն արեցին հաղթանակը շնորհելով մրցակցին: Մախաչկալայում մենք նվաճեցինք նաև երեք բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ այսօր երեկոյան հայ բռնցքամարտիկների մեկ այլ խումբ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեկնելու է Լեհաստան, որտեղ կմասնակցի Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարին: Լեհաստանում հայկական բռնցքամարտի պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում