ԶՈՄԲԻՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՌՆԱԺՈՂՈՎԸ
Արխիվ 12-16ԶՈՄԲԻՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՌՆԱԺՈՂՈՎԸ
Հենց այս պահին «Կյանքի խոսք» աղանդի` Թբիլիսյան խճուղում գտնվող կենտրոնատեղիում տեղի է ունենում աղանդի հովիվների և ավագների մեծ հավաք: Հավաքին ներկա է ամերիկացի հայտնի քարոզից Բեննի Հինը: Աղանդավորները հավաքին ցուցակագրվել էին նախօրոք, որպեսզի արժանանան այդ ամերիկու «բուժիչ» սեանսին մասնակցելու «պատվին»: Մեքենաներն ու ավտոբուսներն այնքան շատ են, որ լցրել են ամբողջ շրջակայքը: Խառնաժողովը նաև հեռարձակվում է աղանդի հեռուստաալիքով:


