ԹՈՂ ՀԱՎԱՏՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵՋ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴՎԻ.«ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՂԵԿԱՎԱՐԸ Ս. ՍԱՐԳԻՍ

Արխիվ 12-16

ԹՈՂ ՀԱՎԱՏՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵՋ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴՎԻ.«ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՂԵԿԱՎԱՐԸ

Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԶԱՆԳԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ

 

Այսօր Նոր Նորքի 6-րդ զանգվածում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս  եկեղեցու զանգերն ու խաչքարը: Զանգերը եկեղեցուն է նվիրաբերել  «Շահնազարյան» գինու-կոնյակի տան հիմնադիր ղեկավար Սամվել Շահնազարյանը, իսկ խաչքարը եկեղեցու բակում տեղադրվել է Արմեն Եսայանի բարերարությամբ: Նոր Նորքի Ս. Սարգիս  եկեղեցին, որն օծվել է 2000 թ-ին, ցայսօր զանգեր չի ունեցել, հետեւաբար համայնքի կյանքում  այս իրադարձությունը բացառիկ նշանակություն ունի:

Տ.Նավասարդ սրբազան հայրը, դիմելով եկեղեցու  հավատացյալներին, ասաց. «Ո՜վ, Ողորմած Տեր, թող երբեք չլռեն զանգերը Հայոց եկեղեցու, թող նրանց ղողանջնորը մեր հոգիների կոչնակը դառնան: Եվ թող ղողանջն այս եկեղեցու, որպես անլռելի զանգակատուն , հնչի հանապազ ու որպես Աստծո ձայն,այս բարձունքից տարածվի ամենուր: Ով ականջ ունի, թող  լսի  նորաօծ այս զանգերի բոմբյունը, գա աստծո հոգւն, հոգին բանա Նրա առաջ և թող Տերը բնակվի նրա աղոթղական հոգում»:

Եկեղեցու զանգերի ու խաչքարի օծումից հետո  լրագրողների հետ զրույցում  Սամվել Շահնազարյանը ասաց, որ իրենք ընտանիքով հավատացյալ են: «Կարծում եմ՝ այս աշխարհում միակ ճշմարտությունը հավատքն է, աստված ու եկեղեցին: Թող հավատքը մեր ազգի մեջ ավելի ամրապնդվի: Եթե մենք կարողանում ենք մեր հավատքը պահպանենք, ավելի շատ գործեր կարող ենք անել»,- ասաց Սամվել Շահնազարյանը:

«Իրավունքի» հարցին՝ ինչու  բարերարն ընտրեց հենց այս եկեղեցին,   պրն Շահնազարյանի խոսքով՝ մի անգամ եկել է Ս. Սարգիս եկեղեցի, հանդիպել եկեղեցու  քահանա Տեր Նորայրի հետ և զրույցի ընթացքում տեղեկացել՝ եկեղեցին զանգեր չունի:

Սամվել Շահնազարյանը  վստահեցրեց՝ եթե այլ եկեղեցիներ եւս զանգերի կարիք ունենան, պատրաստ է աջակցելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արարարողության ավարտին  Նոր Նորքի համայնքը վեցերորդ զանգվածի  համայնքը կազմակերպել էր տոնախմբություն: Համերգային ծրագրում ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան դհոլահարները, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի եւ «Նարեկ» պարային համույթները: Տոնն ամփոփվեց հրավառությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում