«ԿԻՆՈԱՇՆԱՆ» ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՏՐՎԻ ՎԱՆԱՁՈՐԻՑ
Արխիվ 12-16«ԿԻՆՈԱՇՆԱՆ» ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՏՐՎԻ ՎԱՆԱՁՈՐԻՑ
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս փառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 7-ին Վանաձորում: Կազմակերպիչները փաստում են, որ այս տարի «ԿԻնոաշունն» ունի 3 ուղղվածություն: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ տեղեկացրեց. «Առաջիկայում սկսում ենք «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը, որն այս տարի 3 տիպի ուղղվածություն է ունենալու` Բուհեր, զորամասեր եւ այցելություններ ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գուղերը: Իհարկե, Պաշտպանության նախարարության հետ խնդիրներ ունենք անվտանգության տեսակետից, որովհետեւ այդքան ժողովուրդ երբ մի տեղ հավաքվում է, թիրախ է դառնում հակառակորդի կողմից կրակ բաց թողնելու համար: Հիմա այդ հարցերն ենք քննարկում: Կինոաշնան բացումը կազդարարվի Վանաձորում, իսկ փակումը` կազմակերպիչներն առաջարկում են Քաջարանում անել: Հիմա քննարկման փուլում է: Սկասում ենք Վանաձորից` հաշվի առնելով, որ այդ օրերին Վանաձոր քաղաքի տոնն է: Այստեղ գաղափարը որտեղ բացում փակում անելը չէ, այլ առավելագույն շատ համայնքներ ընդգրկելը, մեր ազգային հայկական կինոն եւ ոսկե ֆոնդն ու ժամանակակից ֆիլմերը ցուցադրելը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

