ԱՆԳՅԱԼՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ.ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԹՈՇԱԿԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

Արխիվ 12-16

ԱՆԳՅԱԼՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ.ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԹՈՇԱԿԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

 

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը իր հաշմանդամության թոշակից զրկվելու վտանգի առջեւ է: «Իրավունքի» հետ զրույցում  ազատամարտիկն ասաց, որ իրեն տուգանել են ՃՈ կանոնները խախտելու համար: Ի սկզբանե  մեր զրուցակիցը, շատ այլ վարորդների նման, դեմ լինելով  տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի  տեղադրմանը, իր բողոքի ու ընդվզման ձայնն է բարձրացրել և չի մուծել  տուգանքը: Չվճարելու հետեւանքով  տուգանքը բազմապատկվել է՝ վերածվելով մոտավորապես 140-150.000 դրամի: «Կոնկրետ չգիտեմ՝ ինչքան պետք  է վճարեմ, բայց մի բան հաստատ է՝  վճարվելիք տուգանքը 79.000 հաշմանդության թոշակիցս ավելի է»,- մանրամասնեց Խուդավերդյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ անհնար է մեր երկրում՝հատկապես մայրաքաղաքում, առանց խախտումների մեքենա վարել: «Ռոբոտ էլ լինես, չես կարող առանց խախտումների երթեւեկես»,- զայրացած ասաց  արցախյան ազատամարտի մասնակիցը:

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատարն ու մի շարք քաղաքացիներ, որոնք եւս այս խնդրի առաջ են կանգնած, ԴԱՀԿ-ի աշխատակիցների միջոցով կարողացել են համոզել բանկին, որ ընդամենը մի փոքր գումար պահի իրենց օգոստոս ամսվա թոշակից, որպեսզի թոշակի մնացած մասով ազատամարտիկը կարողանա դեղեր գնել:

Արա Խուդավերդյանը, սակայն, չի պատրաստվում ձեռքերը ծալած  նստել. «Դիմելու եմ «Նախախորհրդարան»  նախաձեռնության վարորդների դիմում- բողոքներն ընդունող իրավաբաններին, հակառակ դեպքում չի բացառվում մինչեւ հաջորդ ամիս տուգանքը չվճարելու դեպքում գուցե ամբողջ թոշակս կալանքի տակ մնա»:

Մեր դիտարկմանը, որ ՃՈ կանոնների խախտման համար  նախատեսված տուգանքի չափերը օրենքով են հաստատված, հետեւաբար, պետք է դրանք ստիպված վճարել, ազատամարտիկն այսպես պատասխանեց. «Մեր պետությունը  անգյալներին է ամենաշատը վճարում. պատգամավորների, նախարարների աշխատավարձը բարձրացրեց  մեծ չափով, իսկ ազատամարտիկինը՝ միայն 5000 դրամով: Ես տուգանքը կվճարեմ այն դեպքում, երբ ազատամարտիկի  թոշակը հավասարվի դատավորի ու դատախազի աշխատավարձի չափին»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում