ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ, ՈՐՊԵՍԶԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՉՍՏԵՂԾՎԻ»
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ՈՐԵՎԷ ՀԱՐՑԻ, ՈՐՊԵՍԶԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՉՍՏԵՂԾՎԻ »
«Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի, որպեսզի չվերսկսվի ու չստեղծվի այն կոնֆլիկտային վիճակը, որոնց մենք ականատես ենք եղել մի քանի անգամ: Երբ զանգել էի տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու, նա ասաց, թե հարցեր ունի ինձ տալու: Ես էլ պատասխանեցի՝ դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, կտաս քո հարցերը, ես էլ կպատասխանեմ»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություն ժամանակ ասաց Վ. Պետրոսյանը:
Ըստ դերասանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

