ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ՈՐԵՒԷ ՀԱՐՑԻ, ՈՐՊԵՍԶԻ ՉՍԿՍՎԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ»
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ «ՈՐԵՒԷ ՀԱՐՑԻ, ՈՐՊԵՍԶԻ ՉՍԿՍՎԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ»
«Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի, որպեսզի չվերսկսվի ու չստեղծվի այն կոնֆլիկտային վիճակը, որոնց մենք ականատես ենք եղել մի քանի անգամ: Երբ զանգել էի տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու, նա ասաց, թե հարցեր ունի ինձ տալու: Ես էլ պատասխանեցի՝ դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, կտաս քո հարցերը, ես էլ կպատասխանեմ»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություն ժամանակ ասաց դերասան Վ. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

