ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՎԿԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ
Արխիվ 12-16ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՎԿԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼՈՒ
Աղմկահարույց բանդայի գործով դատավարության հաջորդ նիստին նոր վկանների հարցաքքնելու միջնորդություններ Է ներկայացվելու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով անցնող, որպես բանդայի պարագլուխ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Փաստաբանի խոսքով.«Հաջորդ դատական նիստին միջնորդելու եմ, որպեսզի դատարան հրավիրվեն վկաներ, ովքեր կփաստեն, որ իմ պաշտպանյալ Արտուշ Հակոբյանը, դեպքի օրը եղել է հանցագործություննների կատարման վայրից շատ հեռու, լրիվ այլ միջավայրում»:
Հիշեցնենք, որ 2012թվականի սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

