ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԹԱՍԻԲԻՆ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԹԱՍԻԲԻՆ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ՝ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝սահմանադրական բարեփոխումներին լուրջ չվերաբերվելու մասին հայտարարությանը, ասաց, որ թե՛ այդ հայտարարությունը, թե՛ հարցազրույցում հնչեցրած մտքերը ՀԱԿ-ի համար որեւէ կասկած չեն առաջացնում:
«Իրավունքը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզեց՝ եթե ԲՀԿ-ն երկու տարի առաջ կողմ էր սահմանադրական բարեփոխումներին, հիմա էլ դրանց լուրջ չի վերաբերվում, մտավախությունի չունի Զուրաբյանը, որ հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարող է փոխել իր տեսակետը, իսկ ՀԱԿ-ը հայտնվի անհարմար վիճակում
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել, որ առաջիկայում ԲՀԿ-ը կփոխիր իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին:
Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ այլ բան էր ասում, հիմա այլ կարծիք է հայտնում: «Իրենք ասում են՝ կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, բայց քանի որ սահմանադրական բարեփոխումներն այս տեսքով իշխանության վերարտադրմանն են նպաստում, իրենք դեմ են: Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ «Ժառանգության» մոտ տեսակետների փոփոխություն չկա»,- եզրափակեց Լ. Զուրաբյանը:
Սոնա Դավթյան

