ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Արխիվ 12-16ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչում 4։6 հաշվով պարտվեց հունգարացի Թամաշ Լորինշին: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում հայ ըմբիշը 8։0 հաշվով պարտության էր մատնել շվեդ Մատիաս Օվե Գենտերին, իսկ 1/8 եզրափակչում 7։1 հաշվով առավելության հասել թուրք Ատական Յուքսելիի նկատմամբ։ Սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը եւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտերում պարտություն էին կրել։
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

