K-1 ՄԱՐԶԱՁԵՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16K-1 ՄԱՐԶԱՁԵՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
K-1 մարզաձևը, լինելով ամենահեղինակային և այսօր ամենատարածված մարզաձևը աշխարհում, մեր երկրում արդեն շուրջ երկու տարի է ինչ հանդես է գալիս ամենատարբեր միջոցառումներով, մրցաշարերով թե սիրողական և թե պրոֆեսիոնալ ֆորմուլաներով: Այսպիսով, K-1 Հայաստանի ազգային ֆեդերացիան հերթական անգամ կազմակերպում է հոկտեմբերի 5-ին ք.Աշտարակում K-1 Հայասատանի 4-րդ բաց առաջնություն, որի նպատակն է այն զարգացնել մեր երկրում կապեր հաստատել մարտարվեստների այլ ֆեդերացիանների հետ, ունենալ լավ հավաքական թիմ, բարձրացնել Հայաստանի K-1 մարզաձևով զբաղվող մարզիկների մարզական որակները, հետագայում արտերկրնորում պրոֆեսիոնալ և սիրողական ձեվերում լավագույնս հանդես գալու համար և նրանով ցույց տալ հայ մարզիկի նպատակասլացությունն նաեվ այս մարզաձևում: Ի դեպ K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիան հայտարարում է ընդունելություն: Ընդունելության համար կարող են դիմել ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, առանց տարիքային սահմանափակման:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

