ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած ձյուդոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներին մեդալներ նվաճել չհաջողվեց: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը պայքարը լքել էր 1/8 եզրափակիչում, իսկ Գրիգոր Իվանյանըª 1/16-ում: 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Չարլզ Չիբանային, իսկ 52 կգ քաշային Ստանկեւիչըª ուկրաինուհի Տատյանա Լեւիցկային: 73 կգ քաշային Արմեն Նազարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր իտալացի Դանիել Վիզկարային, սակայն 1/8 եզրափակչում պարտվել էր վրացի Նուգզարի Թաթալաշվիլիին:
81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը թույլ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Իբրագիմովից եւ Ռաֆայել Դավթյանը բրազիլացի Վիկտոր Պենալբերից: Առաջնության արդյունքները ՙԻրավունքի՚ հետ զրույցում ամփոփեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
-Արդյունքները գնահատում եմ վատ, մենք որեւէ մրցաշարի մեկնելիս` մեկնում ենք մեդալի համար, ոչ թե զուտ մասնակցության, քանի որ մեր մարզիկներն այդ հնարավորություններն ունեն:
- Իսկ ինչը խանգարեց մեր մարզիկներին լավ դրսեւորվել:
- Եթե նայենք, օրինակ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, այնտեղ մասնակից երկրները մոտ 51-ն էին, իսկ մեզ մոտ 110-ից ավելին են: Բացի այդ, ֆինանսապես հզոր երկրները մրցաշարին մասնակցում են յուաքանչյուր քաշային կարգում` ներկայացնելով իրենց ոչ թե մեկ, այլ երկու ուժեղագույն մարզիկների: Մեզ համար այս պայմաններում դժվար է լինում մեդալ նվաճելը: Եթե հիշենք, աշխարհի առաջնությունից վերջին անգամ` 2009 թվականին, Հովհաննես Դավթյանն է մեդալ նվաճել…Վիճակահանությունը բարդ ստացվեց մեր մարզիկների համար: Բայց ասեմ` սա արդարացում չէ, քանի որ մեր նախապատրաստական փուլը շատ լավ է անցել, ունեցել ենք ուսումնամարզական հավաքներ Սոչիում, ինչպես նաեւ Ծաղկաձորում, եւ տղաների պատրաստականությունը եղել է բավարարից մի քիչ ավել: Այնպես որ, նրանք պետք է ավելի լավ հանդես գային եւ ոչ թե` հնարավրություններից էլ ցածր:
- Ինչ կասեք այն կազմի մասին. թիմը լիարժեք անդամներով էր մեկնել մրցաշարին:
- Կային մարզիկներ, որոնք առաջնությանը մասնակցում էին հովանավորների հաշվին, բայց արժանի չէին մասնակցելու… Իմ ընտրած թիմը եղել է հետեւյալըª Գրիգոր Իվանյան, Անդրանիկ Չափարյան եւ Հովհաննես Դավթյան: Մեկ մեդալի սպասելիք ունեի միայն Հովհաննես Դավթյանից, ով երկու գոտեմարտ անցկացրեց հաղթանակով, իսկ երրորդում պարտվեց նախորդ տարվա աշխարհի չեմպիոնին: Մյուս երկու մարզիկներից ակնկալում էի լավ մասնակցություն: Թեեւ Արմեն Նազարյանը եւս մեր փորձառու մարզիկներից է, բայց նրանից նույնպես մեդալի սպասելիք չկար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

